Արթուր Մկրտումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Մկրտումյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1985 (39 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | թմբկահար |
Աշխատավայր | Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց և Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց |
Արթուր Մկրտումյան (օգոստոսի 12, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թմբկահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Մկրտումյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 12-ին՝ Երևանում[1]։ 14 տարեկանից սկսել է ինքնուրույն նվագել հարվածային գործիքներ։
2005 թվականին Արթուր Մկրտումյանն ընդունվել է երաժշտական քոլեջ։ Նա կիթառահար Անդրե Վարդանյանի հետ համատեղ ստեղծել են «Հայարդ» ռոք խումբը[2], 2010 թվականից նա եղել է նույն խմբի թմբկահարը[3]։
Արթուր Մկրտումյանի ստեղծագործությունների մեծ մասը «պրոգրեսիվ հևի մետալ» ժանրի են։
2013 թվականին «Հայարդ» ռոք խմբի կազմում հանդես է եկել իր առաջին տեսահոլովակում։ Տեսահելեվակը նկարահանված է «The Sword of Damocles» երգի հիման։ «Հայարդ» խմբի հետ մասնակցել է հանրապետական և միջազգային ռոք փառատոների, հաղթանակներ է ունեցել Հայաստանում և արտերկրում։
Որպես հարվածային գործիքների ուսուցիչ 2010 թվականից աշխատանքի է անցել Երևանի Ղազարոս Սարյանի անվան դպրոցում, իսկ 2013 թվականից՝ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Արթուր Մկրտումյան». zarkfoundation.com.
- ↑ Mediamax. ««Հայարդ»». Bravo.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ ««Հայարդ», «Նաիրի» և «Էլիպս» խմբերը փորձեցին վերականգնել 70-ականներին տիրող միջավայրը». www.aravot.am. 2021 թ․ օգոստոսի 12.