Արթուր Մկրտումյան
Արթուր Մկրտումյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1985 (37 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | թմբկահար |
Աշխատավայր | Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց և Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց |
Արթուր Մկրտումյան (օգոստոսի 12, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թմբկահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Մկրտումյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 12-ին՝ Երևանում[1]։ 14 տարեկանից սկսել է ինքնուրույն նվագել հարվածային գործիքներ։
2005 թվականին Արթուր Մկրտումյանն ընդունվել է երաժշտական քոլեջ։ Նա կիթառահար Անդրե Վարդանյանի հետ համատեղ ստեղծել են «Հայարդ» ռոք խումբը[2], 2010 թվականից նա եղել է նույն խմբի թմբկահարը[3]։
Արթուր Մկրտումյանի ստեղծագործությունների մեծ մասը «պրոգրեսիվ հևի մետալ» ժանրի են։
2013 թվականին «Հայարդ» ռոք խմբի կազմում հանդես է եկել իր առաջին տեսահոլովակում։ Տեսահելեվակը նկարահանված է «The Sword of Damocles» երգի հիման։ «Հայարդ» խմբի հետ մասնակցել է հանրապետական և միջազգային ռոք փառատոների, հաղթանակներ է ունեցել Հայաստանում և արտերկրում։
Որպես հարվածային գործիքների ուսուցիչ 2010 թվականից աշխատանքի է անցել Երևանի Ղազարոս Սարյանի անվան դպրոցում, իսկ 2013 թվականից՝ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Արթուր Մկրտումյան»։ avproduction.am։ Վերցված է 2021-08-12
- ↑ Mediamax։ ««Հայարդ»»։ Bravo.am։ Վերցված է 2021-08-12
- ↑ ««Հայարդ», «Նաիրի» և «Էլիպս» խմբերը փորձեցին վերականգնել 70-ականներին տիրող միջավայրը»։ www.aravot.am։ 2021-8-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|