Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1988 թվական), վերապատրաստվել Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (1989 թվական), Օլդռարի (Մեծ Բրիտանիա) զինվորական կլինիկական հոսպիտալում (1993 թվական) և Կրյուի (Մեծ Բրիտանիա) քաղաքային հիվանդանոցում (1999 թվական)։ 1988-1997 թվականներին աշխատել է Ստեփանակերտի մարզային (հանրապետական) հիվանդանոցում, քաղաքային ծննդատան մանկաբարձական բաժնում, կենտրոնական զինվորական հոսպիտալում, Վալերի Մարությանի անվան հոսպիտարի վիրաբուժական բաժանմունքում՝ վիրաբույժ, բաժնի վարիչ, բաժնի պետ, 1997 թվականից՝ Ստեփանակերտի ծննդատան գործադիր տնօրեն։ 1992-1994 թվականներին բժշկական կամավորական բրիգադի կազմում աշրարտել է Շուշիի, Ֆիզուլիի, Աղդամի շրջանների, Լաչինի ռազմադաշտային շարժական հոսպիտալներում, բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։