Արզու Ռահիմով
Արզու Ռահիմով ադրբ.՝ Arzu Rəhimov | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրթություն | Novosibirsk Higher Military Command School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Chief of the State Mobilization and Conscription Service? |
Կուսակցություն | Նոր Ադրբեջան |
Պարգևներ և մրցանակներ |
Արզու Յուսիֆ օկլի Ռահիմով (ադրբ.՝ Arzu Yusif oğlu Rəhimov, հոկտեմբերի 1, 1964, Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ, ԱՀ մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արզու Ռահիմովը ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 1-ին Նախիջևան քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական քաղաքական դպրոցը։ 1986-1989 թվականներին ծառայել է տարբեր պաշտոններում ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-2004 թվականներին ԱՀ սահմանապահ զորքերում գլխավոր սպայի պաշտոնից բարձրացվել է զորամասի հրամանատարի պաշտոնում։ 2004-2006 թվականներին նա աշխատել է որպես Սահմանապահ զորքերի շտաբի պետի առաջին տեղակալ։
2006 թվականին նշանակվել է ԱՀ պետական սահմանապահ ծառայության պետի առաջին տեղակալ ՝ սահմանապահ զորքերի գլխավոր շտաբի պետ։ 2004 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի բարձրագույն զինվորական կոչում։ 2007-2012 թվականներին աշխատել է որպես ԱՀ միգրացիոն պետական ծառայության պետ[2]։
Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի 2012 թվականի փետրվարի 13-ի հրամանով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետ[3]։
Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի 2012 թվականի մարտի 1-ի հրամանով նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արզու Յուսիֆ օկլի Ռահիմով ԱՀ մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայություն
- ↑ Арзу Рагимову присвоено высшее специальное звание государственного советника миграционной службы II класса
- ↑ Назначен начальник Госслужбы Азербайджана по мобилизации и призыву на военную службу
- ↑ Арзу Рагимову присвоено воинское звание генерал-лейтенанта(չաշխատող հղում)