Արզու Ռահիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արզու Ռահիմով
ադրբ.՝ Arzu Rəhimov
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1964(1964-10-01) (59 տարեկան)
ԾննդավայրՆախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունNovosibirsk Higher Military Command School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններChief of the State Mobilization and Conscription Service?
ԿուսակցությունՆոր Ադրբեջան
Պարգևներ և
մրցանակներ
Karabakh Order Medal "For Distinguished Service" և 2nd degree "For Service to the Fatherland" order

Արզու Յուսիֆ օկլի Ռահիմով (ադրբ.՝ Arzu Yusif oğlu Rəhimov, հոկտեմբերի 1, 1964(1964-10-01), Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ, ԱՀ մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզու Ռահիմովը ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 1-ին Նախիջևան քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական քաղաքական դպրոցը։ 1986-1989 թվականներին ծառայել է տարբեր պաշտոններում ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-2004 թվականներին ԱՀ սահմանապահ զորքերում գլխավոր սպայի պաշտոնից բարձրացվել է զորամասի հրամանատարի պաշտոնում։ 2004-2006 թվականներին նա աշխատել է որպես Սահմանապահ զորքերի շտաբի պետի առաջին տեղակալ։

2006 թվականին նշանակվել է ԱՀ պետական սահմանապահ ծառայության պետի առաջին տեղակալ ՝ սահմանապահ զորքերի գլխավոր շտաբի պետ։ 2004 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի բարձրագույն զինվորական կոչում։ 2007-2012 թվականներին աշխատել է որպես ԱՀ միգրացիոն պետական ծառայության պետ[2]։

Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի 2012 թվականի փետրվարի 13-ի հրամանով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետ[3]։

Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի 2012 թվականի մարտի 1-ի հրամանով նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]