Արդյունաբերական սառնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդյունաբերական սառնարան՝ շուտ փչացող սննդամթերքը և այլ մթերքներ ցածր ջերմաստիճաններում պահելու համար նախատեսված կառույց։ Խոշոր արդյունաբերական սառնարանը (որը գործում է որպես ինքնուրույն ձեռնարկություն) բաղկացած է ավտոմոբիլային և երկաթուղային հարթակներ ունեցող պաղեցվող պահեստից, սառնարանային տեղակայանքի մեքենայական և կոնդենսատորային բաժանմունքից, խտարանից, շրջանառու ջրամատակարարման պոմպակայանից և այլ շենքերից ու կառույցներից։ Ըստ նշանակման արդյունաբերական սառնարանները լինում են արտադրական՝ պաղեցված կամ սառեցված սննդամթերքի սառը մշակման և պահման համար, բաշխիչ՝ արդյունաբերական կենտրոններն ու քաղաքները տարվա ընթացքում սեզոնային սննդամթերքով հավասարաչափ սպասարկելու համար, և առևտրական (առևտրի բազաներում, խանութներում, ճաշարաններում և այլ օբյեկտներում մթերքը կարճատև պահելու համար)։ Արդյունաբերական սառնարաններում նախատեսված են տարբեր ջերմաստիճանային ռեժիմներով սառնարանային խցիկներ։ Բոլոր սառնարանային խցիկները սարքավորվում են ջերմամեկուսիչ դռներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 189