Արգենտինական CL-44 ինքնաթիռի պատահար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգենտինական CL-44 ինքնաթիռի պատահար
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար, mid-air collision? և օդային տարածքի ներխուժում
Թվականհուլիսի 18, 1981
Պատճառխոցում
ՎայրՀայաստան, ,  Արգենտինա
Թռիչքի վայրԹեհրան
Վերջնական կետԼարնակա
Զոհվածներ4 (բոլորը)
Aviation Safety Network ID19810718-0
Օդանավ
ԱվիաընկերությունԱրգենտինա Transporte Aéreo Rioplatense
Կողային համարLV-JTN
Ուղևորներ1
Անձնակազմ3
Կենդանի մնացած0

Պատահար արգենտինական CL-44 ինքնաթիռի հետ, ավիավթար, որը տեղի է ունեցել 1981 թվականի հուլիսի 18-ին Canadair CL-44 տիպի ինքնաթիռի հետ։ Ինքնաթիռը խոցվել է Խորհրդային Հայաստանի տարածքում։ Զոհվել է 4 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի հուլիսի 18-ին տրանսպորտային Canadair CL-44 ինքնաթիռը (համարը՝ LV-JTN), պատկանել է արգենտինական Transporte Aéreo Rioplatense ավիաընկերությանը), որը վերադառնում էր Թել Ավիվ- Թեհրան թռիչքից, մտել է Խորհրդային միության տարածք։

Դեպքի առիթով Վազիանի ռազմաբազայից օդ են բարձրացել չորս Су-15ТМ տիպի ռեակտիվ ինքնաթիռներ, սակայն հրամանատարության անորոշությունից և ոչ կվալիֆիկացիոն գործողությունների արդյունքում ինքնաթիռները ժամանակից շուտ ծախսել են վառելիքը և ստիպված եղել վերադառնալ ավիաբազա։ Այդ ժամանակ նշանառման գործընթացը հանձնարարվել է մեկ այլ ինքնաթիռի, որի հրամանատարը եղել է Վալենտին Կուլյապինը։ Ինքնաթիռը զինված է եղել միջին հեռահարության Р-98М «երկիր-երկիր» հրթիռներով։ Ինքնաթիռի առջև դրվել էր առաջադրանք՝ իջեցնել սահմանախախտին։ Փորձելով իրականացնել հրամանը՝ ինքնաթիռը մոտեցել է թիրախին, որի արդյունքում անհնարին է դարձել հրթիռների կիրառումը։ Այդ ժամանակ սահմանախախտ ինքնաթիռը մոտենալիս է եղել ԽՍՀՄ օդային տարածք։ Կուլյապինը որոշել է խոցել CL-44 ինքնառիը և երկրորդ փորձով իր ինքնաթիռի կմախքի (ֆյուզելյաժ) և ողնափայտի միջոցով կարողացել է տակից հարվածել սահմանախախտի կայունացուցչին[1]։ Միևնույն ժամանակ, արևմտյան որոշ ավիացիոն փորձագետներ ենթադրում են, որ բախումը պատահաբար է տեղի ունեցել, իսկ խոցման հետ կապված պատմությունը մշակվել է հետագայում՝ խորհրդային օդաչուի արդարացման համար[2]։

Տրանսպորտային ինքնաթիռը կորցրել է հավասարակշռությունը և ընկել սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռի տախտակամածում գտնվող 4 ուղևորները, որոնցից մեկը Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր, զոհվել են։ Կուլյապինը հաջողությամբ կատապուլտվել է, խոցման համար արժանացել «Կարմիր դրոշի» շքանշանի[1]։

Նախորդ չվերթով արգենտինական ինքնաթիռը Իրանի համար բերել էր ռազմամթերք և տանկերի համար նախատեսված պահեստամասեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Горячее небо «холодной войны». Часть 3. // Мир авиации : журнал. —М., 1996. — № 2 (12). — С. 38—42.
  2. James Oberg The Bloody Border: Chapter 3 from 'Uncovering Soviet Disasters'. — Random House, 1988. — С. 32-49.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Марат Сыртланов (2006 թ․ հունիսի 28). «Подвиг за семью печатями». портал «Хранитель». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.