Արգենտինական CL-44 ինքնաթիռի պատահար
Արգենտինական CL-44 ինքնաթիռի պատահար | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար, mid-air collision? և airspace intrusion? |
Թվական | հուլիսի 18, 1981 |
Պատճառ | խոցում |
Վայր | Հայաստան, , ![]() |
Թռիչքի վայր | Թեհրան |
Վերջնական կետ | Լարնակա |
Զոհվածներ | 4 (բոլորը) |
Aviation Safety Network ID | 19810718-0 |
Օդանավ | |
Ավիաընկերություն | ![]() |
Կողային համար | LV-JTN |
Ուղևորներ | 1 |
Անձնակազմ | 3 |
Կենդանի մնացած | 0 |
Պատահար արգենտինական CL-44 ինքնաթիռի հետ, ավիավթար, որը տեղի է ունեցել 1981 թվականի հուլիսի 18-ին Canadair CL-44 տիպի ինքնաթիռի հետ։ Ինքնաթիռը խոցվել է Խորհրդային Հայաստանի տարածքում։ Զոհվել է 4 մարդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1981 թվականի հուլիսի 18-ին տրանսպորտային Canadair CL-44 ինքնաթիռը (համարը՝ LV-JTN), պատկանել է արգենտինական Transporte Aéreo Rioplatense ավիաընկերությանը), որը վերադառնում էր Թել Ավիվ- Թեհրան թռիչքից, մտել է Խորհրդային միության տարածք։
Դեպքի առիթով Վազիանի ռազմաբազայից օդ են բարձրացել չորս Су-15ТМ տիպի ռեակտիվ ինքնաթիռներ, սակայն հրամանատարության անորոշությունից և ոչ կվալիֆիկացիոն գործողությունների արդյունքում ինքնաթիռները ժամանակից շուտ ծախսել են վառելիքը և ստիպված եղել վերադառնալ ավիաբազա։ Այդ ժամանակ նշանառման գործընթացը հանձնարարվել է մեկ այլ ինքնաթիռի, որի հրամանատարը եղել է Վալենտին Կուլյապինը։ Ինքնաթիռը զինված է եղել միջին հեռահարության Р-98М «երկիր-երկիր» հրթիռներով։ Ինքնաթիռի առջև դրվել էր առաջադրանք՝ իջեցնել սահմանախախտին։ Փորձելով իրականացնել հրամանը՝ ինքնաթիռը մոտեցել է թիրախին, որի արդյունքում անհնարին է դարձել հրթիռների կիրառումը։ Այդ ժամանակ սահմանախախտ ինքնաթիռը մոտենալիս է եղել ԽՍՀՄ օդային տարածք։ Կուլյապինը որոշել է խոցել CL-44 ինքնառիը և երկրորդ փորձով իր ինքնաթիռի կմախքի (ֆյուզելյաժ) և ողնափայտի միջոցով կարողացել է տակից հարվածել սահմանախախտի կայունացուցչին[1]։ Միևնույն ժամանակ, արևմտյան որոշ ավիացիոն փորձագետներ ենթադրում են, որ բախումը պատահաբար է տեղի ունեցել, իսկ խոցման հետ կապված պատմությունը մշակվել է հետագայում՝ խորհրդային օդաչուի արդարացման համար[2]։
Տրանսպորտային ինքնաթիռը կորցրել է հավասարակշռությունը և ընկել սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռի տախտակամածում գտնվող 4 ուղևորները, որոնցից մեկը Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր, զոհվել են։ Կուլյապինը հաջողությամբ կատապուլտվել է, խոցման համար արժանացել «Կարմիր դրոշի» շքանշանի[1]։
Նախորդ չվերթով արգենտինական ինքնաթիռը Իրանի համար բերել էր ռազմամթերք և տանկերի համար նախատեսված պահեստամասեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Марат Сыртланов (2006-06-28)։ «Подвиг за семью печатями»։ портал «Хранитель»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-08-09