Արաքս (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաքս (այլ կիրառումներ)
Արաքս
ԵրկիրԲելգիա
Ժանրերհայկական ֆոլկ
Գործունեություն2004 թ-ներկա

«Արաքս» խումբը ձևավորվել է Բելգիայում 2004 թ-ին։ Այն կազմված է հայ և օտարազգի պրոֆեսիոնալ երաժիշտներից։ Հիմնադիրներն են՝ կիթարիստ Տիգրան-Տեր Ստեփանյանը և դուդուկահար Վարդան Հովհաննիսյանը։ Խումբը կատարում է հայ նշանավոր երգահան-կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Խաչատուր Ավետիսյան, Արտաշես Քարտալյան։
Խումբը համերգներով հազվադեպ է հանդես գալիս, իսկ Հայաստանում ընդհանրապես չեն եղել։ Նրանք առավել հայտնի են օտարազգի երաժշտասերների միջավայրում։ Իրենց ձայնագրությունները հնչում են ռադիոյով, հեռուստատեսությամբ, պարային համույթների համերգացանկում, բայց խմբի անունը չի նշվում։ «Արաքս»ը յուրովի է ներկայացնում հանրությանը հայկական ազգային երգերը[1]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամներ Գործիք Երկիր
Տիգրան Տեր-Ստեփանյան կիթառ Հայաստան
Վարդան Հովհաննիսյան դուդուկ, շվի Հայաստան
Դոմինիկ Պենսեյրդ թավջութակ Ֆլամանդիա
Ժան-Մարկ ֆլեյտա Իսրայել
Ռենատո Մարտինս հարվածայիններ Բրազիլիա
Լոլա Ուոթերս (հյուր) վոկալ Բելգիա

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]


1. «La Brise» (2006 թ. "Cd Baby" label)

1. Հով արեք սարեր ջան
2. Էրզրումի շորոր
3. Չինար ես
4. Իրիկնային
5. Գարուն ա/Հաբրբան
6. Սարերի հովին մեռնեմ
7. Շողեր ջան/Սիրուն կռունկ/Արի ականջ կալ
8. Կռունկներ
9. Էս գիշեր
10. Սոխակ ինչու՞ դադրեցար
11. Ձմեռ
12. Բալենի

2.«Crossing» (2009 թ. "Cd Baby" label)

1. Աշխարհումս
2. Իլիկներով պար
3. Ալագյազ/Խնկի ծառ
4. Սասունի
5. Քելե, քելե
6. Ջան իման
7. Նուբար Նուբար
8. Սարեն կուգա
9. Տարոնի
10. Rêve Marin
11. Վասպուրական
12. Ծիծեռնակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]