Արան (կղզի)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արան (այլ կիրառումներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f5/Isle_of_Arran-_fr.png)
Արան (գաել.՝ Eilean Arain («հեռավոր կղզի»); անգլ.՝ Arran), կղզի և նրա վրա գտնվող պատմական շրջան Ֆյորտ-օֆ-Կլայդ ծովածոցում Շոտլանդիայի արևմուտքում։ Այժմ Արանի տարածքը մտնում է Հյուսիսային Էյրշիրի կազմի մեջ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/Isle_of_Arran_OS_OpenData_map.png/220px-Isle_of_Arran_OS_OpenData_map.png)
Շրջանի խոշորագույն բնակավայրն է Բրոդիկը արևելյան ափեզրին, Հոմիլտոն դուքսերի նախկին նստավայր։ Արան կղզին Ֆյորտ-օֆ-Կլայդ ծովածոցի ամենախոշոր կղզին է։ Կղզու կենտրոնական մասը զբաղեցնում են լեռները, բարձրությունը մինչև 874 մ ծովի մակերևույթից, ափեզրի երկայնքով ձգվում է զգալի ափամերձ իջվածք։ Արանը անվանում են «Փոքր Շոտլանդիա», լեռների և հարթավայրերի համադրության պատճառով։ Արանի շուրջ գտնվում են մի քանի փոքր կղզիներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Visit Arran կայքը Արխիվացված 2008-10-06 Wayback Machine (անգլ.)
- Արանի ժառանգության թանգարանի կայքը (անգլ.)
- Castlekirk կայքում Արան կղզին և նրա պատմությունը Արխիվացված 2019-04-09 Wayback Machine (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արան (կղզի)» հոդվածին։ |
|