Jump to content

Ատոնալ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնոլդ Շյոնբերգի «Ջորջ Լիդեր» ստեղծագործության ավարտը. 15/1-ը ներկայացնում է այն, ինչ ամբողջ ինտերվալային տետրակորդ կլիներ տոնային երաժշտության մեջ՝ առանց տոնային երաժշտության ներդաշնակ-հակապունտալ սահմանափակումների[1]

Ատոնալ երաժշտություն, երաժշտություն առանց հնչյունների տոնայնական կազմակերպման։ Առաջացել է 1900-ական թվականների սկզբին, հաստատուն տեղ գտել նոր վիեննական դպրոցի կոմպոզիտորների (Առնոլդ Շյոնբերգ, Ա․ Բերգ, Ա․ Վեբեռն) ստեղծագործությունների մեջ։

Հիմնական հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատոնալ երաժշտության հիմնական հատկանիշն է՝ տոների լադայինհարմոնիկ փոխհարաբերությունների, հետևաբար նաև տոնիկայի բացակայությունը։ 1922 թվականին Շյոնբերգը ստեղծեց «միայն միմյանց հետ հարաբերակցված 12 տոներով» կոմպոզիցիայի մեթոդը (հետագայում կոչվեց դոդեկաֆոնիա), որի խնդիրն էր ատոնալ երաժշտությունը ենթարկել որոշակի կանոնի։

Գեղագիտական սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատոնալ երաժշտության գեղագիտական սկզբունքները սերտորեն կապված են էքսպրեսիոնիզմի հետ, ատոնալ երաժշտության մեթոդը, ոճաձեն ու տարրերը կիրառում են զանազան ուղղությունների պատկանող կոմպոզիտորներ (Չ․ Այվզ, Բ․ Բարտոկ, է․ Կշենեկ, Բ․ Բրիտտեև և ուրիշներ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Forte, 1977, էջ 1

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Berg A. What is atonality? // Slonimsky N. Music since 1900. — N. Y., 1949.
  • Rognoni L. Espressionismo e dodecafonia, Torino, 1954 (библ. с. 355—95).
  • Schoenberg A. Style and idea, N. Y., 1958.
  • Reti R. Tonality, atonality, pantonality. L., 1958 (рус. пер. — Тональность в современной музыке. — Л., 1968).
  • Друскин М. Пути развития современной зарубежной музыки // Вопросы современной музыки, Л., 1963.
  • Шнеерсон Г. О музыке живой и мертвой. — М., 1964.
  • Мазель Л. О путях развития языка современной музыки // Советская музыка, 1965, № 6, 7, 8;
  • Austin W. Music in the 20th century, N. Y., 1966 (библ. с. 552—662).
  • Perle G. Serial composition and atonality: An introduction to the music of Schoenberg, Berg, and Webern. 6th edition (revised). — Berkeley, Los Angeles: University of California Press, 1991.
  • Холопов Ю. Н. «Атональность» — новая тональность // Гармония. Практический курс. Ч.2. — М., 2003. — С. 512—524.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 662