Ատամների հիվանդություններ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Suspectedmethmouth09-19-05closeup.jpg/300px-Suspectedmethmouth09-19-05closeup.jpg)
Ատամների հիվանդություններ, ատամների հյուսվածքներում զարգացող ախտաբանական պրոցեսներ։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբերում են ատամը ծածկող հյուսվածքի՝ էմալի, նրա հիմնական հյուսվածքի՝ դենտինի, ինչպես նաև կակղենու և շրջոսկրի հիվանդություններ։ Ատամների հիվանդություններ հիմնականում կապված են ոսկրափուտի հետ, որն ատամի կարծր հյուսվածքի ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է։
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատամի ոսկրափուտը չբուժելու դեպքում առաջաևում է խոռոչ, որտեղից վարակը թափաևցում է ատամի կակղենին և բորբոքում այն, տեղի է ունենում կակղենու թարախային քայքայում։ Հետագայում մանրէները ատամնածայրի անցքով թափանցում են ատամի շրջոսկրի մեջ և առաջացնում վերջինիս բորբոքում՝ պերիօդոնտիտ (սուր և քրոնիկական)։ Պերիօդոնտիտի դեպքում ատամի արմատի շուրջն առաջանում է բորբոքման կայուն օջախ, որը տալիս է մի շարք բարդություններ (լնդերի, դեմքի խուղակներ, ծնոտի բուշտ, ծնոտոսկրի բորբոքում, պարօդոնտոզ)։ Հաճախ հանդիպում է նաև ատամի քարը, որը գոյանում է թքի մեջ եղած ֆոսֆորաթթվային և ածխաթթվային կալցիումից, զանազան օրգանական նյութերից (լորձ, ուտեփքի մնացորդներ, մանրէներ)։ Ատամների հիվանդություններն առաջացնում են մարսողության խանգարումներ, ստամոքս-աղիքային հիվանդություններ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/Dental_cavity2.jpg/220px-Dental_cavity2.jpg)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бажанов H. H., Боль и лечение Зубов М., 1968 год.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 653)։ ![]() |