Ավրորա (2000)
Ավրորա (2000) | |
Ավրորա, ծովային ճամփորդության համար նախատեսված նավ, որ պատկանում է «P&O Cruises» ընկերության նավատորմին։ Նավը կառուցել է Մեյեր Ուերֆթը՝ Պապենբուրգի նավարանում (Գերմանիա)։ Իր ավելի քան 76,000 տոննա քաշով Ավրորան վեցերորդն է P&O Cruises ընկերության՝ ներկայում գործող ութ նավերից։ Նավը պաշտոնապես շահագործվեց 2000 թվականի ապրիլին, իսկ նավի անունը Ավրորա կնքեց Նորին Մեծություն արքայադուստր Աննան Սաութհեմփթոնում (Միացյալ Թագավորություն)։ 2014 թվականին Ավրորա նավը վերանորոգվեց, ինչի արդյունքում այն դարձավ առաջինը P&O ընկերության նավերից, որի քթին ամրացվեց Բրիտանիայի դրոշը՝ թարմացված, նոր ոճով, իսկ ծխնելույզի դեղին գունավորումը փոխարինվեց կապույտով[1]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավրորան միջին չափի նավ է՝ նախատեսված ծովային ճամփորդությունների համար, որի ընդհանուր բարձրությունը 270 մետր է։ Նավի համախառն քաշը 76,152 տոննա է, իսկ տարողունակությունը՝ 8,486 տոննա է։ Նավի 939 խցիկներում կարող է տեղավորվել մինչև 1,878 մարդ, իսկ նավի աշխատակաղմը կարող է համալրվել առավելագույնը մինչև 936 հոգով[2][3][4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցումը և անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավրորան կառուցել է Մեյեր Ուերֆթը՝ Գերմանիայում։ Նավի կողաթեքելը կառուցվեց 1998 դեկտեմբերին և փորձարկվեց 2000 թվականի հունվարին։ Նավը հանձնել են P&O ընկերությանը 2000 թվականի ապրիլին[3][4][6][7]։ P&O Արքայադուստրը ցանկանում էր, որ Ավրորան կառուցվի Միացյալ թագավորությունում, սակայն Բրիտանիայում չէր մնացել այնպիսի չափերի նավարան, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել նավի պատվերը։
Նավը մկրտել է Նորին արքայական մեծություն արքայադուստր Աննան 2000 թվականի ապրիլի 27-ին։ Շատպայնի շիշը չկոտրվեց, երբ դիպավ նավի կողին և այդպես էլ առանց բացվելու ընկավ ծովը։ Նմանատիպ պատահարները նավագնացների շրջանում վատ նախանշան են համարվում, և այս միջադեպի հետ են ասոցացնում ու կապում Ավրորայի պատմության ընթացքում ունեցած բազմաթիվ անհաջողությունները[8][9][10][11]։
Առաջին ճամփորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավրորան առաջին ճամփորդությամբ 2000 թվականի մայիսի մեկին դուրս եկավ ծովային ճամփորդությունների՝ միջերկրյածովյան բազմաթիվ ուղղություններով։ Նավի անձնակազմը հայտնաբերեց տեխնիկական լուրջ խնդիր, և կրուիզը չեղարկվեց ծով դուրս գալուց 16 ժամ անց։ Խնդիրը պտուտակն էր, որ շարքից դուրս էր եկել գերտաքացումից և անհժրաժեշտ էր անհապաղ վերանորոգում, որի ընթացքում նավը չպետք է գործեր[9][12]։
2000 թվականի մայիսի 3-ին նավը վերադարձավ Սաութհեմփթոն, ուր նավի ուղևորները իջան նավից։ Նրանք իրենց դժգոհությունն արտահայտեցին միջադեպի կապակցությամբ, սակայն ի պատասխան ստեղծված իրավիճակի իրենց գոհունակությունն արտահայտեցին P&O Cruises-ի ծառայություններից, որոնցից մեծ մասամբ գոհ էին։ P&O Cruises ընկերությունը բոլոր ուղևորներին տրամադրեց ամբողջական վերաֆինանսավորման և փոխհատուցման փաթեթ՝ բրիտանական 6 միլիոն ֆունտ (£) արժողությամբ[13]։
Ավրորան նավարկեց դեպի Blohm + Voss, Գերմանիա, որտեղ իրականացվեցին վերանորոգման աշխատանքները։ Նավը շահագործման վերադարձվեց 2000 թվականի մայիսի 15-ին՝ իրականացնելու իր երկրորդ կրուիզը Կանարյան կղզիների ուղղությամբ[14]։
Փամելա Դրիմ նավը փրկելու փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի մարտին իր առաջին համաշխարհային ծովային ճամփորդությամբ (կրուիզով) Ավրորան նավարկում էր Թայվանի նեղուցով, երբ կանչեցին «Փամելա Դրիմ»-ին՝ Կամբոջայում գրանցված նավին աջակցելու նպատակով, որի անձնակազմում ռուս սպաներ կային, որ նավաբեկության էին ենթարկվել ալեկոծ ծովում։ Ավրորան դուրս բերեց իր առաջին փրկարարակ նավակները՝ փրկելու կենդանի մնացածների կյանքերը։ Անձնակազմը կարողացավ փրկել 3 ողջ մնացածների կյանք։ Անձնակազմի անդամները ծովի վիճակը բնութագրում են որպես խիստ ալեկոծ, որ ուղեկցվում էր գրեթե 5 մետրի (16 ոտնաչափի) հասնող քամիներով։ Ավրորայի պտուտակը (պրոպելլերը) վնասվեց նավաբեկորներից․ պտուտակը զննեցին Սինգապուրում, ուր ջրասուզորդներն այն փայլեցրին։ Շարքից դուրս եկած պտուտակն աստիճանաբար փոխարինվեց ցամաքի նավանորոգարանում Սաութեմփթոնում 2001 թվականի դեկտեմբերին[15][16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «P&O Cruises Unveils New Look». Cruise Critic. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Aurora Overview». P&O Cruises. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 3,0 3,1 Asklander, Micke. «MS Aurora (2000)». Fakta om Fartyg (Swedish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 «Aurora» (German). Meyer Werft. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Aurora -Superliner». ship-technology.com. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Keel of Aurora laid». Meyer Werft. 1998 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Was Aurora doomed from the start?». BBC News. 2005 թ․ հունվարի 20. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Super-liner limps back to port». BBC News. 2000 թ․ մայիսի 3. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 9,0 9,1 Lashmar, Paul; Andrew Mullins (2000 թ․ մայիսի 3). «P&O facing a £6m bill after liner breaks down on maiden voyage». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Reynolds, Mark (2009 թ․ մարտի 30). «Mutiny on the luxury cruise ship dogged by problems». Daily Express. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Curse of the Aurora as passengers revolt». The Telegraph. London. 2009 թ․ մարտի 28. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Daneshkhu, Scheherazade (2000 թ․ մայիսի 3). «P&O recalls ship on maiden cruise». Financial Times. էջ 04.
- ↑ «Brave face on cruise breakdown». BBC News. 2000 թ․ մայիսի 3. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Mott, David (2010 թ․ սեպտեմբերի 22). «QE2 drama as Aurora returns to service». Lloyd's List. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Grammaticas, Damian (2001 թ․ մարտի 9). «UK cruise ship in sea rescue». BBC News. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Luk, Helen (2001 թ․ մարտի 9). «Russian ship capsizes; six dead». Daily News. էջեր 8A. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.