Ավլախոտ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավլախոտ սովորական
Ավլախոտ սովորական
Ավլախոտ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Descurainieae
Ցեղ Descurainia
Տեսակ Ավլախոտ սովորական (D. sophia)
Միջազգային անվանում
Descurainia sophia

Ավլախոտ սովորական (լատին․՝ Descurainia sophia), կաղամբազգիների ընտանիքի երկշաքիլավոր, ձմեռող մոլախոտ։ Աճում է նաև գարնանյին ձևերով։ Ծլելուն պես առաջացնում է լավ զարգացած, ճյուղավորվող, ճկուն արմատային համակարգ։

Գլխավոր ցողունը սովորաբար վերձիգ է, հիմքի մասում՝ ճյուղավոր։ Ծաղկաբույլը կազմված է բազմածաղիկ ողկույզներից, որոնք պտուղներ տալու ժամանակ երկարում են։ Ողկույզները սովորաբար դասավորվում են ցողունի վերին մասում։ Ծաղիկն ունի բաց դեղին պսակաթերթ, երկար ծաղկակոթ։ Պտղի երկարությունը 25 մմ-ի է հասնում։ Պատիճները բացվող են։ Բույսը տալիս է մինչև 700 000 սերմ։

Տարածված է մոլորակի բարեխառն գոտիներում, Հայաստանում աճում է մինչև ծովի մակերևույթից 2400 մ բարձրության վրա։ Որպես անասնակեր վտանգավոր է, հատկապես ծաղկման ու պտղաբերման փուլում, որովհետև այդ ընթացքում բույսի գեներատիվ օրգանները պարունակում են մինչև 1,5 տոկոս սինիգիրին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավլախոտ սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավլախոտ սովորական» հոդվածին։