Աստրախանի գավառագիտական թանգարան
Աստրախանի գավառագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Աստրախան |
Կազմված է | Astrakhan Kremlin? և Selitrennoye Gord? |
Հասցե | 414000[1] |
Հիմնադրվել է | 1837 |
Կայք | astrakhan-musei.ru |
Աստրախանի գավառագիտական թանգարան, Ռուսաստանի հնագույն թանգարաններից է։ Ցուցադրությունն ընդգրկում է ավելի քան 300 հազար նմուշ, այդ թվում՝ ֆլորայի և ֆաունայի հնագիտական, ազգագրական, դրամագիտական հավաքածուներ։
Թանգարանում առանձնացված են վերականգնողական և նկարչական արվեստանոցներ, տաքսիդերմիկ լաբորատորիա, հյուսնի արհեստանոց։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրախանի թանգարան֊արգելոցի ստեղծման պատմությունն սկսվել է 1837 թվականի դեկտեմբերից, երբ նահանգապետ Իվան Սեմյոնովիչ Թիմիրյազևի որոշմամբ Աստրախանում բացվեց «Նահանգային թանգարան»։ Դրանում կային տարատեսակ հավաքածուներ, սակայն 1862 թվականին նյութական միջոցների բացակայության պատճառով թանգարանը փակվեց, իսկ ցուցանմուշները պահպանության հանձնվեցին այլ հաստատությունների։
1874 թվականին ստեղծվեց Աստրախանի մարզի հետազոտողների Պետրովյան հանրությունը։ Դրա ստեղծման տարեթիվը համընկավ Պետրոս I-ի ծննդյան 200֊ամյակի տոնակատարությունների հետ։ Հանրության անդամները հավաքեցին մարզի պատմության և բնության մասին նյութեր, թողարկեցին գավառական հոդվածների ժողովածուներ։ 1888 թվականին հանրությանը փոխանցվեցին հավաքածուներ, որոնք նախկինում հավաքվել էին նահանգային վիճակագրական կոմիտետի կողմից։ Քաղաքային վարչությունը տարածք հատկացրեց ցուցանմուշների ցուցադրության համար։
1890 թվականին կենդանաբանական, հնագիտական, դրամագիտական հավաքածուները և հանրության կողմից Կազանի առևտրա֊արտադրական ցուցահանդեսին ներկայացված նկարների ալբոմը արժանացան տարբեր մրցանակների։ 1897 թվականի մարտի 5-ին կայացավ Աստրախանի Պետրովյան թանգարանի պաշտոնական բացումը։ 1911 թվականին դրա հավաքածուները տեղադրվեցին «Քաղաքային հասստատություների» նոր շինությունում, որտեղ էլ գտնվում են մինչև հիմա։
Թանգարան֊արգելոցի գլխամասային շինությունը՝ գավառագիտական թանգարանը, տեղակայված է քաղաքային հաստատությունների շենքում, որը կառուցվել է 1901-1904, 1909-1912 թվականներին։ Ներկայումս այդ շենքում թանգարանից բացի տեղակայված են նաև մարզային ադմինիստրացիան նահանգապետի ընդունարանով և մարզային ներկայացուցչական կառույցը։
Համաշխարհային ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հնագիտական հավաքածուի մեջ կան սարմատական շրջանի ոսկյա և արծաթյա իրեր։
2005 թվականին «Սարմատների ոսկին» թանգարանային ցուցահանդեսը ավելի քան երկու ամիս ցուցադրվեց Հռոմի Պալացցո Վենեցիա թանգարանում, որտեղ ձեռք բերեց համաշխարհային ճանաչում։ Հռոմում ցուցադրվելու արդյունքում սավրոմատոյի յուրահատուկ իրերը Աստրախանի թանգարան֊արգելոցի ֆոնդային հավաքածուից ընդգրկվեցին համաշխարհային գիտական շրջանառության մեջ։
2005 թվականին Թաթարստանում «Ռուսաստանի թանգարաններ» ծրագրի շրջանակներում Աստրախանի թանգարան֊արգելոցի ֆոնդային հավաքածուի նմուշները Էրմիտաժի հավաքածուի հազվագյուտ նմուշների հետ ցուցադրվեցին «Ոսկե Հորդա․ պատմություն և մշակույթ» ցուցահանդեսում։
Վերջին տարիներին թանգարանը ակտիվ մասնակցություն է ունեցել միջազգային ցուցահանդեսների և ժամանակակից սոցիալ֊մշակութային ծրագրերի կազմակերպման գործում։
2014 թվականին Աստրախանի թանգարան֊արգելոցն ընդգրկվել է Ռուսաստանի թանգարաների միության մեջ։
Բաժանմունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրախանի պետական պատմա֊հնագիտական թանգարան֊արգելոցն ներառում է 14 բաժանմունք, որոնցից հինգը գտնվում են Աստրախանում, ինը՝ մարզի շրջաններում։
- Գավառագիտական թանգարան
- «Աստրախանյան կրեմլ» պատմա֊ճարտարապետական համալիր
- Աստրախանի մշակույթի թանգարան
- Քաղաքի պատմության թանգարան
- Մարտական փառքի թանգարան
- Կուրմանգազ Սագիրբաևի թանգարան Ալտինժար գյուղում
- «Սելիտրային քաղաք» թանգարան
- «Ռուսական ձմերուկ» թանգարան
- «Իկրյանոյի ձկնորսության պատմության թանգարան»
- «Օրանժերեի ձկնորսության պատմության թանգարան»
- Սև Յար պատմա֊գավառագիտական թանգարան
- Լիման պատմա֊գավառագիտական թանգարան
- Աստրախանի մարզի Ենոտաևյան շրջանի պատմա֊գավառագիտական թանգարան
- Սամիտովի անվան թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայք Արխիվացված 2016-07-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրախանի գավառագիտական թանգարան» հոդվածին։ |