Ասիա (թերթ)
Ասիա | |
---|---|
Տեսակ | պարբերական և թերթ |
Ժանր | քաղաքականություն և բանասիրություն |
Լեզու | Հայատառ թուրքերենը և հայերեն |
Գլխավոր խմբագիր | Հովակիմ Րեիզյան, Հակոբ Խանճյանը,Մկրտիչ Փորթուգալյան |
Հիմնադրվել է | 1872 |
Գրասենյակ | Կոստանդնուպոլիս |
Լուծարվել է | 1875 |
«Ասիա. Թարգման հայրենեաց», Կ. Պոլսում լույս տեսած քաղաքական և բանասիրական լրագիր (շաբաթաթերթ, այնուհետև՝ եռօրյա, 1874 թվականի մայիսից՝ օրաթերթ)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերթը լույս է տեսել 1872–1875 թվականներին, Կ. Պոլսում։ Տնօրեն-խմբագիրներն են եղել Հովակիմ Րեիզյանը, Հակոբ Խանճյանը, Մկրտիչ Փորթուգալյանը[1]։ Փորթուգալյանի խմբագրության ընթացքում թերթը դարձել է ավելի մարտնչող, տպագրել է նամակներ Վասպուրականից, հանդես եկել հայկական գավառներում թուրք շահագործողների անօրինականությունների դեմ։
Թերթի նյութերը փաստական հիմք են հանդիսացել Կ. Պոլսի Հայոց ազգային ժողովի Բարձր դռանն ուղղած բողոքագրերի համար։
1872–1973 թվականներին պարբերականը տպագրել է հայատառ թուրքերեն հոդվածներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՍԻԱ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |