Ասացեք այս մասին ձեր երեխաներին...
Ասացեք այս մասին ձեր երեխաներին... շվեդ.՝ …om detta må ni berätta… | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նոնֆիքշն |
Բնօրինակ լեզու | շվեդերեն |
Երկիր | Շվեդիա |
Հրատարակիչ | Շվեդիայի նախարարությունների համատեղ վարչություն |
Հրատարակման տարեթիվ | 1998 |
Ասացեք այս մասին ձեր երեխաներին... (շվեդ.՝ Om detta må ni berätta'), Հոլոքոստի մասին պատմական նյութերի ժողովածու։
Գիրքը հրատարակվել է «Կենդանի պատմություն» նախագծի շրջանակներում Շվեդիայի կառավարության նախաձեռնությամբ[1]։ «Կենդանի պատմություն» նախագծի կազմակերպման համար առիթ է ծառայել շվեդ դպրոցականների շրջանում անցկացված հարցումը, որի արդյունքում պարզվել է, որ նրանք գրեթե ոչինչ չգիտեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված դեպքերի մասին ընդհանրապես և հրեաների ցեղասպանության մասին մասնավորապես[2]։
Գիրքը դարձել է նախագծի կենտրոնական իրադարձությունը։ Այն նախատեսված է բարձր դասարանների աշակերտների, ուսանողների և գիտական աշխատողների համար[3]։ Շվեդիայում բոլոր ընտանիքներն հնարավորություն են ստացել անվճար պատվիրել գիրքը՝ լրացնելով հատուկ դիմում[2]։ Միայն Շվեդիայում գրքի տպաքանակը գերազանցել է մեկ միլիոնը[4]։ Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և Շվեդիայի դեսպանատների կողմից տարածվել տարբեր երկրներում[5]։
Ռուսերեն գիրքը լույս է տեսել «Текст» հրատարակչությունում 2000 թվականին։ Դա եղել է Հոլոքստին նվիրված առաջին գիրքը, որ հետխորհրդային պետություններում լույս է տեսել մեծ տպաքանակով։ Դրանում ներառվել է հատուկ բաժին՝ «Հոլոքոստը Խորհրդային Միությունում»[6]։ Ռուսաստանում գրքի տպաքանակը կազմել է 20 հազար օրինակ[7]։ Ռուսերեն հրատարակության նախաբանը գրել են Շվեդիայի վարչապետ Յորան Պերսոնը[4] և Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Վալենտին Մատվիենկոն[8]։ Գիրքը տարածվել է անվճար՝ մասնավոր անձանց և կազմակերպությունների պատվերներով[2]։
2003 թվականին լույս է տեսել գրքի էստոներեն տարբերակը։ Այն ներառում է Էստոնիայում կատարված Հոլոքոստին նվիրված գլուխ, որ հեղինակելէ Սուլև Վալդմաան (էստ․՝ Sulev Valdmaa) Տալլինի Յաան Տինիսոնի ինստիտուտից[9]։ Գիրքը լույս է տեսել 3000 օրինակով էստոներեն և 1000 օրինակով ռուսերեն, իսկ նախաբանը գրել է Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Проект «Живая история»
- ↑ 2,0 2,1 2,2 Проект «Живая история»
- ↑ Peredajte ob etom detjam vašim… Istorija cholokosta v Evrope 1933—1945(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 Living History l Embassy of Sweden in Moscow, Russiaa
- ↑ «Книга «Передайте об этом детям вашим…» — в школьные библиотеки». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Альтман, Холокост и еврейское сопротивление, 2002, էջ 20
- ↑ Фрумкина Р. «ПОСЛЕДНИЕ СВИДЕТЕЛИ». Отечественные записки. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Предисловие заместителя председателя Правительства Российской федерации В. Матвиенко
- ↑ Published by Sulev Valdmaa articles, broschures and books in Estonia and in abroad about History, Civics, didactics and other social and pedagogical fields
- ↑ У каждой страны — свой холокост
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Альтман И. А. Глава 1. Холокост как объект исследования. § 2. Историография и источники // Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР / Под ред. проф. А. Г. Асмолова. — М.: Фонд «Холокост», 2002. — С. 14-26. — 320 с. — ISBN 5-83636-007-7.