Jump to content

Առևտրային տիեզերական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առևտրային տիեզերական կայան

Առևտրային տիեզերական կայան (անգլ.՝ Commercial Space Station (CSS)), ռուսական ուղեծրակայան[1]՝ «Ուղեծրային տեխնոլոգիաներ» և «էներգիա» ընկերության մշակված ուղեծրային տիեզերական զբոսաշրջության և այլ պատվիրված առևտրային առաքելությունների համար[2][3][4]։ Ռուսական «Սոյուզ» հրթիռի ուղեծիր դուրս բերումը միությունը ծրագրել է 2016 թվականի սկզբին[5][6][7].

Նախատեսվում էր, որ CSS-ի առաջին մոդուլը կլինի մոտ 20 խորանարդ մետր ծավալով[7]։ Սկզբում տիեզերական հյուրանոցը պետք է ունենար չորս խցիկ, որոնցում միաժամանակ կարող էին գտնվել մինչև յոթ մարդ[7]։ Նախագիծը նախատեսում էր ապահովել ռուսական, եվրոպական, ամերիկյան և չինական ռազմանավերի կցումը տիեզերական հյուրանոցին, դրա մասին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը[6]։ Միջազգային տիեզերական կայանի համեմատությամբ, որը նախատեսված չի եղել զբոսաշրջիկների հարմարավետ կեցության համար, նախատեսվել է, որ տիեզերական հյուրանոցը պետք է ապահովեր հարմարավետության ընդունելի մակարդակ[6][7][8]։ Անհրաժեշտության դեպքում CSS-ը կարող էր ապաստարան ծառայել Միջազգային տիեզերակայանի անձնակազմի համար[7]։ Զբոսաշրջիկներից ազատ ժամանակ հյուրանոցը նախատեսվում էր օգտագործել փորձարկումներ անցկացնելու համար[9]։ Տիեզերական հյուրանոցի թռիչքի ուղեծիրն ընտրվել է ՄՏԿ-ին մոտ գտնվելու հաշվարկով[6].

Մշակում և շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին MAKS ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է կայանի մանրօրինակը[6]։ Մետաղե կայանի բազային բլոկը նախատեսվել է հավաքել մինչև 2015 թվականը։ Առաջին մոդուլը նախատեսվել է ուղեծիր դուրս բերել 2015 թվականի վերջին և 2016 թվականի սկզբին «Սոյուզ» հրթիռ-կրիչի վրա[6]։

Ընկերության պաշտոնական կայքում նախագծի մշակման ընթացքի մասին վերջին լուրերը թվագրվել են 2010 թվականի սեպտեմբերին։ 2015 թվականին ընդունվել է, որ ուղեծրում առևտրային կայանի կառուցումը քիչ հավանական է ֆինանսական նկատառումներով[10]։

Նախատեսվել է կայանը օգտագործել ոչ միայն զբոսաշրջության համար, այլև որպես գիտական հետազոտությունների հարթակ[6]։ Մասնավորապես՝ ինչպիսին է սպիտակուցների բյուրեղացումը, նյութերի մշակումը, երկրի հեռավոր զոնդումը[6]։

Հյուրանոցի հաճախորդները կարող էին ընտրել մահճակալի ուղղահայաց կամ հորիզոնական տեսակը, նրանք հնարավորություն են ունեցել օգտվել ցնցուղից (ի տարբերություն ՄՏԿ-ի)[11]։ Սնունդ հյուրանոցում նախատեսվել է տեղափոխել բեռնատարներով, հյուրանոցում այն պետք էր միայն տաքացնել միկրոալիքային վառարանում[11]։ Ալկոհոլն արգելված է եղել[11]։ Հինգօրյա հանգիստը հյուրանոցում արժեցել է 100 հազար ֆունտ ստերլինգ, իսկ ընդհանուր առմամբ բոլոր ծախսերը միասին կազմել եբ 500 հազար ֆունտ[11]։

Ծրագրի մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության տնօրեն Սերգեյ Կոստենկոյի խոսքով՝ հայտնաբերվել են ներդրողներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում[6]։ Հայտարարվել է նախագծին այնպիսի կազմակերպությունների մասնակցության մասին, ինչպիսիք են «Ռոսկոսմոս»-ը, «էներգիան», «Վերգետնյա տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների շահագործման կենտրոն»-ը դաշնային պետական ունիտար ձեռնարկությունը, Բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտը[6]։ 2010 թվականի դրությամբ թվականի դրությամբ կայանը աջակցություն է ստացել Ռուսաստանի Դաշնային տիեզերական գործակալությունից, որը խրախուսել է մասնավոր մասնակցությունը։ Հույս է եղել, որ կայանը «մասնավոր ներդրումներ կներգրավի ռուսական տիեզերական ոլորտի համար»[12]։ Իսկ մասնավոր ֆինանսավորման մասին դեռ չի հայտարարվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Out of this world Russia unveils the design for its first space hotel, but it’s not exactly a budget offering By Mail Foreign Service UPDATED 10:10 GMT, 17 August 2011
  2. name="theweek.com Russia’s $165,000 per night space hotel Russia may have come in second in the race to the moon, but it plans on being first in the race for boutique space hotels By The Week Editorial Staff August 17, 2011
  3. Российская компания Orbital Technologies намерена совместно с РКК «Энергия» реализовать проект по созданию на околоземной орбите Коммерческой космической станции (CSS) и запустить первый модуль космического отеля на ракете-носителе «Союз» уже в конце 2015 — начале 2016 года, сообщил в среду директор Orbital Technologies Сергей Костенко.
  4. PHOTOS: Russian Company Unveils Plans For First «Space Hotel» Linette Lopez and Dina Spector Aug. 16, 2011, 9:51 AM
  5. Первый космический отель могут вывести на орбиту в 2016 году
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Российская компания может создать первый космический отель в 2016 году Смотреть позже 19:2929.09.2010
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Российская компания запустит космический отель 29.09.2010, 20:31:10
  8. «Орбитальные Технологии и РКК «Энергия» планируют запуск ККС». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. Российский орбитальный отель будет работать и на фармацевтику 00:4312.04.2012
  10. Экипаж МКС: строительство на орбите коммерческой станции маловероятно
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Россия построит на орбите космический отель». Արխիվացված է օրիգինալից 2020-10-28-ին. Վերցված է 2021-01-14-ին.
  12. In Race for Private Space Stations, It's U.S. Versus Russia, Space.com, 2010-11-12, accessed 2010-11-13.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]