Առաջին սառույցը
Առաջին սառույցը | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործ/ստեղծագործություն |
«Առաջին սառույցը» (ռուս.՝ «Первый лёд», «Мёрзнет девочка в автомате…»), ռուս բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկու բանաստեղծությունը, որը գրվել է 1956 թվականին և դարձել նրա հրատարակած առաջին (1958 թվականին) բանաստեղծություններից մեկը։ Օսկար Ֆելցմանի երաժշտությամբ համանուն երգը խորհրդային ժամանակներում կատարել են Նինա Դորդան և «Весёлые ребята» խումբը։ Կա նաև երգի տարբերակ Ռոդիոն Շչեդրինի երաժշտությամբ երգչախմբային կատարման համար։ 1990-ական թվականներին ժողովրդականություն է ձեռք բերել Եվգենի Օսինի կատարմամբ «Плачет девушка в автомате» երգը, որի տեքստը բուն բանաստեղծության համեմատ մասամբ փոփոխված է։
Բանաստեղծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք այլ բանաստեղծությունների հետ միասին «Առաջին սառույցը» բանաստեղծությունը հրատարակվել է 1958 թվականի «Ռուսական պոեզիայի օր» (ռուս.՝ «День русской поэзии») ժողովածուում[1]։ Սա դեռ գրեթե անհայտ բանաստեղծի առաջին հրապարակումներից մեկն էր, որի բանաստեղծությունները միայն 1958 թվականին են հայտնվել մի քանի հավաքածուներում[2]։ Հաջորդ ժողովածուներում որպես բանաստեղծության գրելու տարի նշվել է 1956 թվականը[3][4]։
Երգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն 1959 թվականին Օսկար Ֆելցմանը երաժշտություն է գրել «Առաջին սառույցը» բանաստեղծության համար[5]։ Երգի առաջին կատարողը եղել է Նինա Դորդան։ Տեքստի այս տարբերակում «мёрзнет» բառը փոխարինվել է «плачет» բառով։
1970-ական թվականներին «Առաջին սառույցը» «երկրորդ ծնունդ» է ստացել շնորհիվ «Весёлые ребята» խմբի, որի կատարմամբ այն ձայնագրվել է «Երգեր և ռոմանսներ Ա. Վոզնեսենսկու բանաստեղծությունների հիման վրա» (ռուս.՝ «Песни и романсы на стихи А. Вознесенского») և «Օսկար Ֆելցմանի երգերը Անդրեյ Վոզնեսենսկու բանաստեղծությունների հիման վրա» (ռուս․՝ «Песни Оскара Фельцмана на стихи Андрея Вознесенского») ձայնապնակների համար[6][7]։ Նրանց տարբերակում առաջին տողը հնչում է այնպես, ինչպես Վոզնեսենսկու բնօրինակում («Мёрзнет девочка в автомате»)։
Բացի երգային ադապտացիայից, Վոզնեսենսկու բանաստեղծությունը մշակվել է Ռոդիոն Շչեդրինի կողմից երգչախմբի համար առանց նվագակցության («Четыре хора на стихи А. Вознесенского», 1971)[8]։
1990-ական թվականներին երգը հիթ է դարձել Եվգենի Օսինի նոր տարբերակով՝ «Плачет девушка…» (ավելի հայտնի է որպես «Плачет девушка в автомате»)։ Այն ներառվել է Օսինի՝ 1993 թվականին թողարկված «70-я широта» ձայնապնակում, որի հիմքը կազմել է բակային երաժշտությունը էստրադային մշակմամբ։ Օսինի կատարմամբ երգի տեքստը ունի մի շարք տարբերություններ բնօրինակից, իսկ Վոզնեսենսկու եզրափակիչ տողերը («Эх раз, ещё раз, ещё много, много раз») այս տարբերակում բացակայում են։ LP-ի շապիկին նշված է, որ երգի խոսքերի հեղինակը Ա. Վոզնեսենսկին է։ Երգը ներառվել է նաև 1996 թվականի համերգային ալբոմում՝ «Եվգենի Օսինը «Ռուսաստանում» (ռուս․՝ «Евгений Осин в „России“»)։ Օսինի ստեղծագործության մեջ «Плачет девушка в автомате» երգը դարձել է ամենահայտնի երգերից մեկը[9], իսկ երբեմն այն անվանում են նաև երգչի կարիերայի գլխավոր հիթ[10]։ Երգչի նախկին պրոդյուսեր Վալերի Ժարովի նախաձեռնությամբ հենց այս երգն է հնչել 2018 թվականի նոյեմբերի 20-ին Օսինի հողարկավորության ժամանակ[11][12]։
Օսինի երգի քավեր-տարբերակները կատարել են Վլադիմիր Կրիստովսկին («Երեք ակորդ» հաղորդում, 2015 թվական), «Uma2rmaH» խումբը («Достояние республики» հաղորդում, 2015 թվական), «Город 312» խումբը, Սվետլանա Սվետիկովան («Один в один!», 2015 թվական), Վլադիմիր Լյովկին («Точь-в-точь» հաղորդում, 2015 թվական) և այլն։ «Плачет девочка с автоматом» ծաղրանմանակումը կատարել է «Бони НЕМ» խումբը («Ни „Бэ“, ни „Мэ“ или „В мире животных“» ալբոմ, 2000 թվական[13]), նույն անունով և այլ տեքստով ծաղրանմանակում թողարկել է նաև «Красная плесень» խումբը («Союз популярных пародий 1.000.000», 2005 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ А. Вознесенский. На открытии Куйбышевской ГЭС («Мы — противники тусклого…»); Дорожная («В одном вагоне — четыре гармони…»); Первый лед («Мерзнет девочка в автомате…»); Лавра («Сопя носами сизыми…») // День русской поэзии. М.: Советский писатель, 1958. — С. 26.
- ↑ В. А. Зайцев, А. П. Герасименко. История русской литературы второй половины XX века. М.: Academia, 2008. — С. 64.
- ↑ А. А. Вознесенский. Стихотворения и поэмы: В 2 т. Т. 1 / Вступ. статья, сост., подг. текста и примеч. Г. И. Трубникова — СПб.: Издательство Пушкинского Дома: Вита Нова, 2015. — С. 89.
- ↑ А. А. Вознесенский. Тьмать. М.: Время, 2008.
- ↑ «Илья Маршак. Живите при сейчас, любите при всегда: 10 знаменитых песен на стихи Андрея Вознесенского (12 мая 2013)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Дискография ВИА «Весёлые ребята»
- ↑ Дискография ВИА «Весёлые ребята»
- ↑ Первый лёд / лирик А. Вознесенский // Родион Щедрин. Хоры разных лет [Ноты]: без сопровождения; авт. предисл. Э. Леонов. М.: Советский композитор, 1974. — С. 32.
- ↑ Умер исполнитель песни "Плачет девушка в автомате" Евгений Осин - РИА Новости, 18.11.2018
- ↑ Умер Евгений Осин, исполнитель песни «Плачет девушка в автомате» - Газета.Ru
- ↑ Евгения Осина похоронили под песню "Плачет девушка в автомате" :: Новости :: ТВ Центр - Официальный сайт телекомпании
- ↑ Евгения Осина похоронили под его главный хит - NEWS.ru
- ↑ БОНИ НЕМ - Альбом: Ни "Бэ", ни "Мэ" или "В мире животных" - Звуки.Ру
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Плачет девушка в автомате» — Անդրեյ Մելգինը երգի պատմության մասին (2011-03-19)
- «Первый лёд» երգը Discogs.com կայքում
- Եվգենի Օսինի «Плачет девушка» երգը Discogs.com կայքում