Եվգենի Օսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենի Օսին
Yevgeny Osin 02.jpg
Ծնվել էհոկտեմբերի 4, 1964(1964-10-04)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մահացել էնոյեմբերի 17, 2018(2018-11-17) (54 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
Ժանրերռոքնռոլ, փոփ ռոք և բաբըլգամ փոփ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, կիթառահար, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, թմբկահար և շոումեն
Գործիքներկիթառ, հարվածային գործիք և վոկալ
Կայքe-osin.com
Yevgeny Osin Վիքիպահեստում

Եվգենի Վիկտորի Օսին (հոկտեմբերի 4, 1964(1964-10-04), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 17, 2018(2018-11-17), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս երգիչ, երաժիշտ, երգերի հեղինակ։ Հայտնի է կատարման ինքնատիպ ժանրով՝ համատեղելով, այսպես կոչված, բակային ռոմանտիկ երաժշտությունը էստրադային ռիթմերի և ռոքնռոլի հետ։ «Браво» ռոք խմբի նախկին վոկալիստներից է։ Օսինի կատարած առավել հայտնի երգերից են՝ «Добрый вечер, Москва!», «Плачет девушка в автомате», «Восьмое марта», «Таня плюс Володя», «Качка», «Портрет работы Пабло Пикассо», «Попутчица», «Не верю» և այլն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Օսինը ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 4-ին Մոսկվայում։ Երբ նա 9 տարեկան էր, իսկ քույրը՝ Ալբինան՝ 4, նրանց ծնողներն ամուսնալուծվեցին։ Հայրը՝ Վիկտոր Օսինը (1939-2004)[1], սկզբում եղել է տրոլեյբուսի վարորդ, ապա ավտոշարասյան և ադվենտիստների յոթերորդ օրվա բջջի ղեկավար Չերեպովեց քաղաքում, որտեղ նա տեղափոխվել էր ամուսնալուծությունից հետո, երբ ամուսնացել էր Ադել Վալենտինովնայի հետ[2]։ Մայրը Վալենտինա Վասիլիևնան (1939-2016) էր, ում ամուսնալուծությունից հետո երկու սենյականոց բնակարան էին հատկացրել Տեքստիլշիկում[2][3]։

Եվգենի Օսինի հորաղբայրը եղել է Լեոնիդ Ուտյոսովի անսամբլի թմբկահար[4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենին սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ 14 տարեկանում։ Նա դպրոցի նվագախմբում թմբուկ էր նվագում, ապա փորձում է սովորել երաժշտական դպրոցում, սակայն կիսատ է թողնում։

Անավարտ ուսումից հետո Օսինն ուներ վկայություն մշակութային աշխատողների որակավորման բարձրացման ինստիտուտից, որը իրավունք էր տալիս աշխատել որպես համայնքային մշակույթի տան ինքնագործ նվագախմբի ղեկավար։ 19 տարեկանում Եվգենին դարձավ բուսակեր[5]։

1986 թվականին ստեղծեց սեփական խումբը՝ «Ночной колпак»ը, որն այնուհետև վերակոչվեց «Кекс»։ Նա այդ խմբի վոկալիստն էր և նվագում էր կիթառ։ Այնուհետև սկսեց նվագել «Николай Коперник» և «Альянс» (հարվածային ) խմբերում մոսկովյան ռոք-լաբորատորիաների հովանու ներքո (այնտեղ աշխատել է 1986-1987 թվականներին)։

1988 թվականին Ստաս Նամինի կենտրոնում Օսինը ղեկավարել է «Дед Мороз» խումբը, որի վոկալիստն ու շոումենն էր։

«Браво» և «Авалон»[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Օսինին հրավիրում են «Браво» խումբ (Ժաննա Ագուզարովայի հեռանալուց հետո)։ Նա մասնակցում է «Браво»-ի հյուրախաղային գործունեությանը, նկարահանվում տեսահոլովակում և ձայնագրվում «Скажем мы друг другу «Браво!»» ալբոմի համար։ Պայմանավորված խմբից Օսինի հեռանալով՝ ալբոմը պաշտոնապես չթողարկվեց, սակայն շրջանառվեց ոչ պաշտոնապես, իսկ շատ տարիներ անց հայտնվեց համացանցում։ Այդ ալբոմի որոշ երգեր՝ Օսինի առաջատար վոկալով, ընդգրկվեցին «Браво» սկավառակում։

«Браво» խմբից Օսինի հեռանալը տարբեր կերպ է պատճառաբանվել[6]։ Ավելի ուշ՝ Օսինի մահվանից հետո, Եվգենի Խավտանը նշել է, որ խումբը բաժանվել է Օսինից «նրա խնդրի պատճառով»[7] կամ նույնիսկ «ալկոհոլի հետ նրա ունեցած խնդիրների պատճառով»[8]։

«Браво» խմբից դուրս գալուց հետո Օսինը ստեղծել է իր սեփական խումբը՝ «Авалон»-ը, որտեղ նա կիթառ էր նվագում և երգում, անձամբ գրում երաժշտություն և խոսքեր։ Խմբի երգացանկը բազմաժանր և ընդգրկուն էր՝ ջազից մինչև «ծանր»։ Օսինը «Авалон»-ի հետ ձայնագրել է «Светлый путь огня» ալբոմը, որը մնացել է գրեթե աննկատ։

Սոլո գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբին Օսինը սկսել է սոլո գործունեություն և վերադարձել 1970-ական թվականների երգացանկին և ոճին։

1992 թվականին թողարկել է «70-я широта» ձայնասկավառակը։ Դրանում ընդգրկված էին երգեր, որոնցում բակային ռոմանտիկ երաժշտությունը միախառնված էր էստրադային ռիթմերի և 1960-ականների ռոքնռոլի հետ։ Ալբոմի բոլոր գործիքները կենդանի էին, իսկ երաժիշտների մեծամասնությունը՝ իգական սեռի։ Ալբոմը ունեցել է շատ մեծ հաջողություն, երգերի մեծ մասը դարձել է հիթ։

Օսինը պատմում է․

Aquote1.png «Ես երգում էի ոչ պրոֆեսիոնալ հեղինակների ռոմանտիկ երգերը, որոնք ոչ ոք չէր ցանկանում թողարկել։ Իմ բոլոր ստեղծագործությունները կարելի է համեմատել կիթառով նվագած տնային երգերի հետ։ Դրանք հուզիչ են, որովհետև բխում են սրտից։ Այժմ կան բազմաթիվ կոռումպացված հեղինակներ, որոնք գրում են պատվերով։ Նրանց բոլոր ստեղծագործությունները ոչնչի մասին են, դրանք ուղղակի հանգավորված արտահայտություններ են: Իմ երգերը, գուցե, այդքան էլ գրագետ չեն, բայց փոխարենը իրական են[9]։
- Եվգենի Օսին
Aquote2.png

Ալբոմի ոչ բոլոր երգերն են գրվել ոչ պրոֆեսիոնալ հեղինակների կողմից․ ալբոմի գլխավոր հիթերից մեկի՝ «Плачет девушка в автомате» երգի բառերի հեղինակը Անդրեյ Վոզնեսենսկին էր, իսկ «Портрет работы Пабло Пикассо» երգի կոմպոզիտորը՝ լեհ դաշնակահար և կոմպոզիտոր Վլադիսլավ Շպիլմանը։  

1996 թվականին թողարկվել է «Работа над ошибками» ալբոմը, որում Օսինը հանդես է եկել որպես 1960-1970-ականների երաժշտական ավանդույթներին համապատասխան աշխատող կոմպոզիտոր։ Ալբոմի գլխավոր հիթը «Качка» երգն է։

1996 թվականի հունիսի 10-ին նախագահական ընտրությունների շրջանակներում Դոնի Ռոստովում կայացած համերգում Եվգենի Օսինի և նրա խմբի ելույթի ժամանակ բեմ է բարձրացել Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը և պարել երաժիշտների հետ «Ялта» երգի ներքո[10]։ Այս իրադարձության լուսանկարը, որն արվել է «Associated Press» գործակալության լուսանկարչի կողմից, արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ Այդ հայտնի լուսանկարի հեղինակը հետագայում պատմել է․

Aquote1.png Ինձ դուր եկավ, որ կար ինչ-որ համապատասխանություն Բորիս Նիկոլաևիչի և բեմում պարող երկու աղջիկների միջև։ Ձախ կողմում էր նաև Օսինը, բայց ես որոշեցի, որ նա այդքան կարևոր չի, և կտրեցի նրան[11]։ Aquote2.png

«Работы над ошибками» ալբոմից հետո Օսինը սկսել է ձայնագրել նոր ալբոմ, բայց ստեղծման ընթացքը շատ երկար է տևել (այդ ամբողջ ժամանակի ընթացքում թողարկվել է ընդամենը մեկ երգ՝ «Таня плюс Володя»), և նոր՝ «Птицы» ալբոմը թողարկվել է միայն 1999 թվականին։ Ալբոմում քիչ տեղ է հատկացվել նախկին բակային քնարերգությանը․ նոր ստեղծագործություններն ավելի էներգետիկ են, նույնիսկ պարային, և ի տարբերություն նախորդ ալբոմների՝ կենդանի գործիքներով։

1990-ականներին Օսինը հաճախ է շրջագայել Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս՝ կատարելով «կենդանի» երգեր։ Նա նաև նկարահանվել է հեռուստահաղորդումներում, թողարկել ավելի քան տասը տեսահոլովակ։

1990-ականների վերջերին և 2000-ականների սկզբին Օսինը սկսել է համագործակցել երիտասարդ կատարողների հետ, նկարահանվել տեսահոլովակներում, մասնակցել խմբային նախագծերի (օրինակ՝ «Հին երգեր գլխավորի մասին»

2000 թվականին թողարկվել է «Золотая коллекция» ալբոմը, իսկ հաջորդ տարում՝ միաժամանակ երկու ալբոմ՝ «Бублик и батон»ը (մանկական երգեր պարունակող) և «Всё те же девчонки» (երգերի մեծամասնությունը գրել է բիզնեսմեն Իլդար Հայրուլլինը)։ Ալբոմներից ոչ մեկը հաջողություն չի ունեցել։

2003 թվականին Օսինը թողարկել է երկու հավաքածու՝ «Любовное настроение» և «Звёздная серия»։

2005 թվականին «Попса» ֆիլմում Օսինը հնչյունավորել է Լև Մալինովսկու երգը։

2009 թվականին թողարկվել է մանկական երգերի երկրորդ ալբոմը՝ «Бублик, батон и рогалик»։ Դրա մեջ ներառված էին նաև այլ երգիչների երգեր, իսկ «Алфавит» երգը կատարել է նրա դուստրը՝ Եվգենիա Ագնիան[12].

Երգչի վերջին ալբոմը «Разлука»-ն էր, որը թողարկվել է 2016 թվականին։ Ինչպես իր գրախոսականում նշել է Ալեքսեյ Մաժաևը․

Aquote1.png «Разлука»-ն «նման է մի ալբոմի, որը ձայնագրվել և թողարկվել է «70-й широта» և «Работа над ошибками» (1996) ալբոմներից անմիջապես հետո», բայց միևնույն ժամանակ «Եվգենին պահպանել է ձայնի ուժն ու թարմությունը և հնչերանգի որոշ ինֆանտիլությունը, և այդ բոլոր երգերը կատարել է հենց այնպես, ինչպես որ դրանք պիտի հնչեն»[13]։ Aquote2.png

Առողջական խնդիրներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսինը տառապել է ալկոհոլային կախվածությամբ, որի դեմ պայքարել է մինչև կյանքի վերջին օրերը[14][15][16][17]։

2015 թվականի դեկտեմբերին երգիչը հայտարարեց, որ շուտով կմահանա, նաև պարզ դարձավ, որ նրա ենթաստամոքսային գեղձը հիվանդ է, և նրան հակացուցված է տապակած, ճարպոտ և կծու սնունդը[18][19]։

2016 թվականի օգոստոսին նրա մոտ հայտնաբերվեց լյարդի ցիռոզ[20]։

2017 թվականի հուլիսին Օսինը ԶԼՄ-ներին հայտնեց, որ ողնաշարի խնդիրների պատճառով ոտքերը դադարել են գործել, և որ բուժման համար գումար չունի[21]։ Սակայն այս տեղեկատվությունը չհաստատվեց։ 2017 թվականի օգոստոսի 15-ին Եվգենի Օսինը անհայտ ուղղությամբ հեռացավ տնից։ Երեք օր անց երգչի քույրը դիմեց ոստիկանություն՝ հայտնելով նրա անհետացման մասին։ Օգոստոսի 18-ին պարզ դարձավ, որ նա գտնվում է Թաիլանդի՝ ալկոհոլային կախվածությունից բուժման կենտրոնում[22], որտեղ տեղափոխվել էր ընկերների նախաձեռնությամբ։

2018 թվականի մայիսի 22-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Օսինը ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի[23][24]։ Մի քանի օր առաջ նա իր նոր գնած մոտոցիկլետով գնացել էր այն հաշվառելու։ Իր տնից ոչ հեռու նա կորցրել էր մոտոցիկլետի կառավարումը և ընկել՝ վնասելով ոտքը։ Տեղի բժիշկները առաջին օգնություն էին ցուցաբերել և ախտորոշել ոտքի մատի կոտրվածք, սակայն Օսինը հրաժարվել էր տեղափոխվել հիվանդանոց և շարունակել ճանապարհը, քանի որ մտադրվել էր փոխադրամիջոցի հաշվառումն անել հենց այդ օրը։ Ականատեսի վկայությամբ՝ երգիչը լիովին սթափ էր[24]։ 2018 թվականի հուլիսի 27-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Օսինը պատրաստվում է վաճառել բնակարանը[25]։

Եվգենի Օսինը մահացել է 2018 թվականի նոյեմբերի 17-ին Մոսկվայի իր բնակարանում։ Ըստ նախնական տվյալների` մահը գրանցվել է սրտի կաթվածի արդյունքում[26]։ Թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը նոյեմբերի 20-ին։ Երգչի նախկին պրոդյուսեր Վալերի Ժարովի նախաձեռնությամբ հուղարկավորության ժամանակ հնչել է «Плачет девушка в автомате» երգը[27][28]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Օսինը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը իր խմբի բեկ-վոկալիստ Ելենա Կուշտանինան էր[29]։ Երկրորդ կինը՝ Նատալյա Չերեմիսինան, բանկի աշխատակից էր։ Ամուսնացել են 2000 թվականին։ Երկու տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Ագնիան։ Մի քանի տարի անց զույգն ամուսնալուծվել է։ Աղջկան տեսնելու նպատակով 2010 թվականին Օսինը որպես երաժշտության դասավանդող աշխատանքի է ընդունվել № 1287 դպրոցում, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվել է «Фишки» խումբը, որի մենակատարուհին Ագնիան էր[30][31]։

Օսինը որոշ ժամանակ քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Ելենա Սկորնիկովայի հետ։ 2018 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Օսինի՝ 2006 թվականին ծնված[32] արտամուսնական աղջկա մայրը Անաստասիա Գոդունովան է։ Դա հաստատվել է նաև ԴՆԹ-ի արդյունքներով[33]։ Տեղեկացվել է նաև, որ Օսինը պատրաստ է որդեգրել աղջկան[34]։ Օսինի մահվանից հետո Անդրեյ Ռազինը, հիմնվելով նաև Ագնիայի հետ Օսինի վերջին հեռախոսազանգի վրա[35], հաստատել է, որ Ագնիան երգչի միակ դուստրն է, իսկ մյուսները ինքնակոչ են[36]։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1988 - «Человек со звезды» («Дед Мороз» խմբի հետ)
  2. 1989 - «Скажем мы друг другу «Браво»!» («Браво» խմբի հետ)
  3. 1991 - «Светлый путь огня» («Авалон» խմբի հետ)
  4. 1992 - «70-я широта»
  5. 1994 - «В «России»»
  6. 1996 - «Работа над ошибками»
  7. 1999 - «Птицы»
  8. 2000 - «Золотая коллекция»
  9. 2001 - «Бублик и батон»
  10. 2001 - «Всё те же девчонки»
  11. 2003 - «Любовное настроение»
  12. 2003 - «Звёздная серия»
  13. 2009 - «Бублик, батон и рогалик»
  14. 2010 - «Новое и лучшее»
  15. 2016 - «Разлука»[37]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 17-ին Օսինի հիշատակին ձոնվեց «Браво» խմբի 35-ամյակի երկրորդ հոբելյանական համերգը․ երաժիշտները խմբի նախկին վոկալիստի մահվան մասին իմացել էին համերգից երկու ժամ առաջ[7]։ Երգչի մահվան հաջորդ օրը «Ленинград» խմբի լիդեր Սերգեյ Շնուրովն իր ինստագրամյան էջում բանաստեղծություն է հրապարակել՝ ի հիշատակ Օսինի։ Այն ուղեկցել է հեռախոսային սարքում լացող աղջկա կերպարով[38][39][40]։

Օսինին է նվիրվել «Андрей Малахов. Прямой эфир» հեռուստահաղորդման 2018 թվականի նոյեմբերի 19-ի թողարկումը՝ «Եվգենի Օսին․ հեռացում կյանքից լիակատար մենության մեջ» խորագրով[41]։ Նույն օրը «Пусть говорят» հաղորդման հյուրերն էին Օսինի նախկին կինն ու դուստրը[42]։ Նոյեմբերի 26-ին «Спас» հեռուստաալիքով ևս ցուցադրվել է հաղորդում՝ ի հիշատակ Օսինի[43]։

Դեկտեմբերի 12-ին «Любэ» խումբը թողարկել է նոր երգ՝ «Гололёд»՝ «Եվգենի Օսինի հիշատակին» ենթավերնագրով[44]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. name="daily/26701">https://www.crimea.kp.ru/daily/26701.4/3725182/
  2. 2,0 2,1 Евгений Осин - биография, информация, личная жизнь
  3. Череповецкий след в тяжелой судьбе певца Евгения Осина | Вологда регион
  4. Близкая подруга Евгения Осина: Мы 8 часов пытались увезти его в больницу, но он отказался
  5. Евгений Осин - Мясоеды и вегетарианцы (1999 г.)
  6. Певчев А. Ю. Браво. Авторизованная биография группы. - М: Эксмо, 2017. - С. 162.
  7. 7,0 7,1 Афиша Plus > Фонтанка.ру
  8. «Браво» отпраздновали 35-летие выходом нового альбома и двумя аншлагами - Российская газета
  9. Евгений Осин: «Мне неприятно петь перед так называемыми хозяевами жизни». Проверено 19 ноября 2018
  10. Ельцин танцует в Ростове-на-Дону перед 1-м туром выборов-96. - YouTube
  11. История фотографии
  12. Зарецкий и Осин записали альбом детских песен(չաշխատող հղում)
  13. http://www.intermedia.ru/news/297277
  14. Певец Евгений Осин: Я умираю! Просто уже на грани смерти
  15. Евгений Осин: жизнь после славы. Мужское / Женское. Выпуск от 18.05.2016
  16. Звезда 90-х Евгений Осин оказался на грани смерти из-за пьянства: эксклюзив НТВ
  17. Евгений Осин рассказал правду о болезни
  18. https://gordonua.com/bulvar/news/osin-lechitsya-ot-alkogolizma-111852.html
  19. https://gordonua.com/bulvar/news/osin-uveren-chto-skoro-umret-112511.html
  20. https://gordonua.com/bulvar/news/u-osina-obnaruzhili-cirroz-pecheni-147194.html
  21. «У певца Евгения Осина отнялись ноги»։ Lenta.ru։ 29 июня 2017։ Վերցված է 2017-07-03 
  22. «Лечение Евгения Осина от алкоголизма в Таиланде»։ Сабай (ru-RU)։ Վերցված է 2018-08-16 
  23. «Евгений Осин разбился на мотоцикле»։ Газета.Ru։ Վերցված է 2018-05-23 
  24. 24,0 24,1 «Певец Осин разбился на новом мотоцикле, торопясь в ГИБДД» (ru-RU)։ Վերցված է 2018-05-23 
  25. ««Жить не на что». Певец Евгений Осин продаёт квартиру»։ Life.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-27 
  26. Скончался певец Евгений Осин
  27. Евгения Осина похоронили под песню «Плачет девушка в автомате» :: Новости :: ТВ Центр - Официальный сайт телекомпании
  28. Евгения Осина похоронили под его главный хит - NEWS.ru
  29. Евгений Осин спился из-за не­раз­де­лён­ной любви к «Стрелке». Именно Юлию Беретту певец незадолго до смерти снял в своем последнем клипе на песню «Любимая» (23 ноября 2018)
  30. https://www.eg.ru/showbusiness/40539/
  31. Чтобы видеться с дочкой, Евгений Осин устроился учителем музыки в её школу
  32. https://www.vokrug.tv/article/show/15426651911/
  33. http://www.intermedia.ru/news/320053
  34. http://www.intermedia.ru/news/320735
  35. Разин опубликовал запись предсмертного звонка Осина - Рамблер/новости
  36. Что будет с наследством Осина: дочь певца не планирует продавать его квартиру в Москве
  37. Новый альбом. Разлука - Евгений Осин. Слушать онлайн на Яндекс. Музыке
  38. https://www.instagram.com/p/BqUea1AFUc_/
  39. «Умер Женя Осин, оттого что пил он»: Шнуров посвятил стихи умершему певцу
  40. Шнуров посвятил стихотворение Евгению Осину
  41. https://www.youtube.com/watch?v=YkQ90pGG-OA
  42. Он проиграл бой с алкоголем: бывшая жена и дочь о смерти Евгения Осина. Пусть говорят. Выпуск от 19.11.2018
  43. До Самой Сути. Церковь. Алкоголь. Война - Youtube
  44. Любэ «Гололёд» (памяти Евгения Осина)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]