Առաջին մարդը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին մարդը
ֆր.՝ Le Premier Homme[1]
ՀեղինակԱլբեր Քամյու[1]
Տեսակգրավոր աշխատություն, անավարտ վեպ և հետմահու հրատարակված ստեղծագործություն
Ժանրինքնակենսագրական վեպ[2]
Բնօրինակ լեզուֆրանսերեն[1]
Կերպար(ներ)Q110407956?
Ստեղծման տարեթիվ1959[2]
Նկարագրում էԱլժիր
Երկիր Ֆրանսիա
OCLC31938033

«Առաջին մարդը» (ֆր.՝ Le Premier Homme), ֆրանսիացի գրող և փիլիսոփա Ալբերտ Կամյուի անավարտ ինքնակենսագրական վեպը, որը հրապարակվել է հետմահու, 1994 թվականին։

1960 թվականի հունվարի 4-ին Ալբերտ Կամյուն մահացավ ավտովթարից։ «Առաջին մարդու» չմշակված ձեռագիրը գտել էին նրա ձեռքի պայուսակում։ Ձեռագիրը հրապարակման է պատրաստվել նրա դստեր` Կատրին Կամյուի կողմից, հեղինակի մահից 34 տարի անց։ Բացի ձեռագրից հրատարակությունը ընդգրկում է նաև ծրագիր, որոնց թվում նամակ, որը Կամյուն Նոբելյան մրցանակ ստանալուց հետո ուղարկել էր իր ուսուցիչ Լուի Ժերմենին, և Լուի Ժերմենի վերջին նամակը Կամյուին։

Վեպը հրապարակվել է Կամյուի երկրորդ ամուսնությունից ծնված աղջկա՝ Կատրինի օգնությամբ, 1994 թվականին, ինչպես նաև «Գալմար» հրատարակչության կողմից։ Վեպը նվիրված է Կամյուի մորը «Նրան, ով երբեք չի կարողանա կարդալ այս գիրքը»։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը ընդգրկում է Ժակ Կորմերիի կյանքը ծննդյան օրից մինչև նրա ուսումը Ալժիրում։ Այն պատմում է հասարակ և կարևոր երևույթների` մանկության, պատանեկության, ծովի և արևի ուժի, մոր հանդեպ որդու տանջալից սիրո, կորած հոր փնտրտուքների ... մասին։ Այն նաև պատմում է ընդարձակ և ոչ միշտ հյուրընկալ աֆրիկյան լանդշաֆտների գաղութաբնակների պատմությունը, « Հայրենի երկրի» և գաղութաբնակների բարդ հարաբեությունների, պատերազմի խորը հետքերի և քաղաքացիական պատերազմի մասին։ Բայց ինչը ամենակարևորն է` «Առաջին մարդը» նորից Կամյուին կյանք է վերադարձրել, տալիս է մարդու տեսունակությունը, որը մինչև այդ բացահայտված չէր։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ռեժիսոր Ջանի Ամելիոն վեպի հիման վրա նկարահանել է համանուն ֆիլմը։ Պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 9-ին, Տորոնտոյում, միջազգային կինոփառատոնի ժամանակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]