Ապօրինի շինարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապօրինի շինարարություն (անգլ.՝ Illegal construction, հայտնի է նաև որպես ինքնակամ շինարարություն կամ անօրինական շինարարություն), առանց անհրաժեշտ օրինական շինարարական թույլատվության (en)) շինարարական աշխատանքներ և դրանց արդյունքը։ Շինհրապարակներում և պատրաստ կառուցներում հնարավոր տեխնիկական վտանգներից բացի ապօրինի շինարարությունը կարող է հանդիսանալ բնապահպանական լուրջ խախտում, երբ աշխատանքները տարվում են պահպանվող տարածքներում, օրինակ՝ արգելոցներում։ Ապօրինի շինությունը կարող է ունենալ նաև լուրջ քաղաքական հետևանքներ, երբ այն կիրառվում է որպես հողերի զավթում կամ այլոց տարածքների ապօրինի բնակեցում (տես՝ Միջազգային իրավունքը և իսրայելական բնակավայրրերը (en)):

Ապօրինի շինարարությունը կարող է լինել ուրբանիզացիայի, գերբնակվածության, անօթևանության և աղքատության համադրություն, և այդ դեպքում արդյունքն են լինելու ծավալվող հետնախորշերը և կեղծ քաղաքները։ Մյուս կողմից, ապօրինի շինարարությունը կարող է պայմանավորված լինել արժեքավոր անշարժ գույքի հետ սպեկուլյացիայով և դրա շահագործմամբ։ Զանգվածային տուրիզմի համար կացարանների (հյուրատներ և այլն) պահանջարկը նման շահարկումների տեսանելի շարժառիթներից է։ Նմանատիպ շարժառիթներ կարող ունենալ նոր հողատարածքներում խոշոր առևտրի կենտրոնների կամ նման օբյեկտների ապօրինի շինարարությունը։

Նույնիսկ գործող շինթույլատվությամբ շինարարությունը կարող լինել կաշառակերության արդյունք, ուստի՝ ապօրինի։

Որոշ դեպքերում պետության կողմից ապօրինի են հայտարարվում օրինական կամ «հանդուրժելի» բնակավայրերը և/կամ առանձին շինությունները՝ ավելի շահութաբեր ներդրումներ կատարելու համար հողատարածք ազատելու կամ քաղաքական դեմոնստրացիայի (տես, օրիինակ, Մուրամբաթսվինա գործողություն (en)) նպատակով, երբեմն էլ այդ ամենը կատարվում է բարեկարգման պատրվակով։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ապօրինի շինությունները համատարած են[1]։ Համաձայն Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի 2022 թվականի դրությամբ Հայաստանում նախնական տվյալներով առկա է 24 000 ինքնակամ շինություն[2]։

Ապօրինի շինություններ Երևանում
Ավետիք Իսահակյան փողոց, 18Ա
Ավետիք Իսահակյան փողոց, 18Ա  
Խաչատուր Աբովյան փողոց, 37
Խաչատուր Աբովյան փողոց, 37  
Իսահակյան թաղամաս, 5
Իսահակյան թաղամաս, 5  
Հին Երևանցու փողոց, 47Ա
Հին Երևանցու փողոց, 47Ա  
Մաշտոցի պողոտա, 24
Թումանյան փողոց, 15
Թումանյան փողոց, 15  
Պուշկին փողոց, 35
Պուշկին փողոց, 35  
Մաշտոցի պողոտա, 38
Արշակունյաց պողոտա, 44/1
Թամրուչի փողոց, 6
Թամրուչի փողոց, 6  
Աբովյան փողոց, 33
Աբովյան փողոց, 33  
Ֆուչիկի փողոց, 26/1
Ֆուչիկի փողոց, 26/1  
Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17
Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17  
Թումանյան թաղամաս, 12/2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]