Անքնության դեղը
Արտաքին տեսք
Անքնության դեղը անգլ.՝ The Cure for Insomnia | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թվական | 1987 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Հենրի Թիմիս IV |
Կինոընկերություն | Չիկագոյի արվեստի ինստիտուտ |
Տևողություն | 5220 րոպե |
«Անքնության դեղը» (անգլ.՝ The Cure for Insomnia), Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցված է որպես ամենաերկար ֆիլմ[1]։ Ռեկորդը տևել է տասնինը տարի՝ մինչև 2006 թվականի ապրիլի 23-ը, երբ թողարկվել է «Մատրյոշկա» ֆիլմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը որպես այդպիսին չունի սյուժե։ Ֆիլմի ողջ ընթացքում, որը տևում է երեքուկես օր, դերասան Լի Գրոբանը հեռուստադիտողի համար կարդում է իր 4080 էջանոց «Անքնության բուժումը» (The Cure for Insomnia) պոեմը։ Մի քանի տեղում պատմվածքն անսպասելիորեն ընդհատվում է «հևի մետալ» և պոռնո ժանրի տեսահոլովակներով։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրեմիերան տեղի է ունեցել Չիկագոյի արվեստի ինստիտուտի լի սրահում 1987 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում, առանց ընդհատումների[2][3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Запись о рекорде в Книге Рекордов Гиннесса». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
- ↑ The Cure for Insomnia (1987) — Release dates
- ↑ The Cure for Insomnia (1987) — Trivia
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հատված «Անքնության դեղը» պոեմից, որը գլխավոր հերոսը կարդում է ամբողջ ֆիլմի ընթացքում։ ստուգված է 13-02-2010
- Ֆիլմի մասին կայք wisegeek.com-ում. Ստուգված է 13-02-2010(անգլ.)
|