Մատրյոշկա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատրյոշկա (այլ կիրառումներ)
Մատրյոշկա
գերմ.՝ Matrjoschka
Երկիր Գերմանիա
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական2006
ՌեժիսորԿարին Հյորլեր
Տևողություն5700 րոպե

Մատրյոշկա (գերմ.՝ Matrjoschka), ռեժիսոր Կարին Հյորլերի 2006 թվականի վավերագրական ֆիլմ։ Ֆիլմը երեք տարի շարունակ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ եղել է ամենատևականը (5700 րոպե՝ 95 ժամ), մինչև որ 2009 թվականին թողարկվեց «Սինեմատոն» ֆիլմը։ «Մատրյոշկան» չունի հնչյունավորում։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն իրենից ներկայացնում է լուսանկարների հերթագայություն։ Նկարներում պատկերված են հեծանիվով ընթացող տղա, փողոց, տներ, ավտոտնակներ և երկինք։ Ժամանակի ընթացքում նկարները փոքր-ինչ փոխվում են, բայց դրանց փոփոխությունն անզեն աչքով աննկատելի է։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ցուցադրությունը կայացել է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի «Լյումինել 2006» փառատոնի ընթացքում։ Ցուցադրությունն սկսվել է 2006 թվականի ապրիլի 23-ին առավոտյան ժամը 6-ին և ավարտվել ապրիլի 28-ի գիշերվա ժամը 1-ին (ընթացքում արվել է ընդմիջում գիշերվա ժամը 1-ից մինչև առավոտյան 6-ը)։ Ցուցադրությունն անցկացվել է բացօթյա 100 մ² մակերեսով լուսակիսահաղորդչային էկրանով։ Ներկայումս ֆիլմը հասանելի է միայն DVDwmv ձևաչափով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]