Անտոն Չեխովի հուշարձան (Մոսկվա, Կամերգերսկի նրբանցք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)
Անտոն Չեխովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Անտոն Չեխովի հուշարձան (ռուս.՝ Памятник Антону Чехову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծանուն գրող Անտոն Պավլովիչ Չեխովին։ Տեղադրվել է 1998 թվականին՝ քաղաքի Կամերգերսկի նրբանցքում[1]։

Հասցեն՝ Մոսկվա, Տվերսկայա փողոց, թիվ 2 շենքի մոտ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի հուշարձանը գտնվում է հետիոտնային գոտում։

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Միխայիլ Անիկուշինը, ճարտարապետներ Միխայիլ Պոսոխինը և Մարկ Ֆելդմանը։

Գրողի քանդակը պատրաստված է բրոնզից, իսկ պատվանդանը՝ գրանիտից։

Հուշարձանը բացվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 100-ամյակի տոնակատարության ընթացքում՝ 1998 թվականի հոկտեմբերի 27-ին (քանդակագործ Միխայիլ Անիկուշինը չի ապրել մինչև այդ օրը, և ըստ որոշ տեղեկությունների հուշարձանի տեղադրման վայրն ընտրել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը[2]

Մոսկվայի քաղաքապետարանը հուշարձանը կառուցելու նպատակով հատկացրել է 5 միլիոն ռուբլի[3]։

Հուշարձանի տեղափոխության հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին «Ժառանգություն» տարածաշրջանային հասարակական շարժման նախագահի տեղակալ Վլադիմիր Չուդինովը ուղերձ է հղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով քննարկել Անտոն Չեխովի հուշարձանը Ստրաստնոյ բուլվար տեղափոխելու հնարավորության հարցը, որտեղ այն ի սկզբանե նախատեսել էին տեղադրել՝ հաշվի առնելով քանդակագործ Միխայիլ Անիկուշինի գեղարվեստական մտահղացումը։ Հորինվածքը նախատեսում էր հուշարձանի մոտ տեղադրել նստարան, լապտերասյուն և դեկորատիվ ցանկապատ։

2013 թվականի մարտին Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովն առաջարկել էր հուշարձանը թողնել Կամերգերյան նրբանցքում, բայց տեղափոխել Բոլշայա Դմիտրովկա փողոցին մոտ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Реконструкция пешеходной зоны в Камергерском переулке с установкой памятника А. П. Чехову». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  2. Камергерский переулок
  3. Будет памятник Чехову
  4. Табаков предложил перенести памятник Чехову

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]