Անտառային հողերի կենդանական աշխարհ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Common_millipede%2C_inside_a_fallen_coconut_tree.jpg/220px-Common_millipede%2C_inside_a_fallen_coconut_tree.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/70/Oniscus.asellus.jpg/220px-Oniscus.asellus.jpg)
Անտառային հողերի կենդանական աշխարհ, կենդանիների տեսակների ամբողջություն, որոնց համար անտառային հողը բնակավայր է, անտառային կենդանական աշխարհ։ Հողում ապրող կենդանիները, կախված անհատների չափից, դասակարգվում են հետևյալ խմբերի մեջ.
- մակրոֆաունա - հիմնականում փոքր կաթնասուններ, ներառյալ գետնափորներ, խլուրդներ։
- մեզոֆաունա - այն ներկայացնում են անձրևորդեր, հոդվածոտանիներ`հազարոտնուկներ, նեպուկներ, միջատներ, նրանց թրթուրներ։
- միկրոֆաունա — նեմատոդներ`կլոր որդեր, էնխիթրիդներ, տզեր, հիմնականում զրապատ տզեր, կոլեմբոլաներ և այլն։
- նանոֆաունան միաբջիջ նախակենդանիներն են։
Ցանկացած անտառներում անողնաշարավորների շրջանում գերակշռում են սապրոֆագները` նեխակերները (փտակերները)` կենդանիներ, որոնք սնվում են այլ կենդանիների և բույսերի քայքայված մնացորդներով, անտառային թափոններով, միցելիում`սնկամարմնով, փտած փայտով։ Բույսերի մնացորդներով սնվելու համար կենդանիները մանրացնում են դրանք, դրանց ընդհանուր մակերեսը մեծանում է, ինչը բարելավում է միկրոօրգանիզմի հասանելիությունը և մթնոլորտային գործոնների ազդեցությունը[1]։
Հողի հետ կապվածությունը տարբեր ներկայացուցիչների դեպքում տարբեր աստիճանի է։
- Գեոբինոտները միշտ հողի մեջ են։
- Գեոֆիլները հողում անցկացնում են իրենց կյանքի փուլերից մեկը՝ ակտիվ-սնուցողը։
- Գեոքսենները հողը օգտագործում են միայն որպես ապաստան։
Կենդանիները հիմնականում բնակեցնում են հողի վերին շերտերի մինչև 20-40 սմ խորությունները:Որոշ տեսակի անտառների սևահողերում նրանք մի քանի անգամ ավելի խորն են ներթափանցում[2]։
Շատ մեծ է ֆաունայի նշանակությունը հողի ձևավորման գործընթացում։ Հողի բոլոր հատկությունները, ներառյալ վերջինիս բերրիությունը, կառուցվածքի հատիկավորությունը կախված են նրա բնակչության գործունեությունից։ Հողի կենդանական աշխարհը արագացնում է բույսերի մնացորդների հումուսացումը և հանքայնացումը, օգնում է հողի շերտերի խառնմանը, ազդում է հողի աղի կազմի և թթվայնության վրա, մեծացնում է դրա ծակոտկենությունը, ջրի թափանցելիությունը և շնչառությունը[3]։
Բարեխառն անտառների ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լայնատերև և խառը անտառներում մեզոֆաունան շատ հարուստ է, 1 մ2 տարածքում կարող են համագոյակցել 200-300 տեսակ, իսկ ընդհանուր կենսազանգվածը կարող է հասնել 1 մ2 տարածքում մինչև 100գ-ի։ Ռուսաստանի եվրոպական մասի հարթավայրերում ապրում են անձրևորդերը, իսկ լեռնա-անտառային անապատային տափաստանային հողտարածքներում գերակշռում են տարատեսակ բազմոտանիներ` հավասարաոտեր, նեպուկներ, պապուկներ և այլն։ Տայգայի մեզոֆաունան անքան էլ հարուստ չէ. որպես կանոն 1 մ2-ում համագոյակցում են 100-ից էլ պակաս տեսակներ, թեև մեծ քանակությամբ հանդիպում են երկթևանիների`միջատների թրթուրները։ Ամենամեծ խումբն այստեղ կազմում են պատյանավոր կամ զրահապատ տիզերն ու այլ հոդվածոտանիները, որոնց կենսատարածքը տայգայի անտառներից անպակաս տերևների փռոցաշերտն է։ Վերջիններս կոպիտ հումուսային հողերի 1 մ2 տարածքում կարող են լինել մինչև 1 միլիոն օրինակ։ Այնուամենայնիվ, անողնաշարավորների ընդհանուր կենսազանգվածը, որպես կանոն, չի գերազանցում 20 գ-ը։
Արևադարձային անտառների ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակածային խոնավ արևադարձային անտառներում օդի խոնավությունը միշտ բարձր է, հողը միշտ բավականին ստվերոտ է, հողի կենդանական աշխարհի խոնավասեր ներկայացուցիչների համար կան հարմարավետ պայմաններ, օրինակ ՝ ցամաքային տզրուկների, պլանարիաների`տափակ որդերի համար։ Սարդակերպերն և տերմիտները նույնպես այս վայրերի բնակիչներ են։ Հողի բնակիչների բաշխման հիմնական վայրը դրա մակերեսային շերտն է մինչև 5 սմ խորությամբ։ Աղբի արագ քայքայման, այս անտառների ծանր հողերի ավելորդ խոնավության պատճառով նրանց բնակիչների թիվը ցածր է[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Почвенная фауна. Лесная энциклопедия / Гл. редактор Г. И. Воробьёв. — М.: Советская энциклопедия, 1986. — Т. 2. — 631 с. — 100 000 экз. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
- ↑ Второв И. П. Вертикальное распределение микроартропод в лесном черноземе под байрачными лесами Восточной Украины // Экология микроартропод лесных почв. М.: Наука. 1988. С. 93-100.
- ↑ Почвенная фауна // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Экология микроартропод лесных почв: сборник научных трудов / отв. ред. Чернова, Нина Михайловна. М.: Наука, 1988. 135 с.