Աննիկա Ֆալկենգրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննիկա Ֆալկենգրեն
շվեդ.՝ Annika Falkengren (Bolin)
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1962(1962-04-12)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրԲանգկոկ, Թաիլանդ
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան, Sigtunaskolan Humanistiska Läroverket? և Stockholm Business School?
Մասնագիտությունբանկիր և managing partner
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա
 Annika Falkengren Վիքիպահեստում

Աննիկա Ֆալկենգրեն, ծնունդով` Բոլին (շվեդ.՝ Annika Falkengren (Bolin), ապրիլի 12, 1962(1962-04-12)[1][2], Բանգկոկ, Թաիլանդ), շվեդ բանկիր, 2005 թվականի նոյեմբերից շվեդական «Skandinaviska Enskilda Banken» բանկի նախագահն է և կառավարիչը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննիկա Ֆալկենգրենը ծնվել է 1962 թվականի ապրիլի 12-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, որտեղ նրա հայրն աշխատել է դիվանագետ[4]։

Տնտեսագետի կրթություն ստացել է Ստոկհոլմի համալսարանում[5]։ 1987 թվականին՝ այն ավարտելուց հետո, «Skandinaviska Enskilda Banken»-ում անցել է փորձաշրջան[6]։ 1988-2000 թվականներին աշխատել է Շուկաների առևտրի և կապիտալի բաժնում։ 2001 թվականից մինչև 2004 թվականի դեկտեմբերը եղել է կորպորացիայի և հիմնարկությունների բաժնի ղեկավար։ Այնուհետև զբաղեցրել է կառավարչի տեղակալի պաշտոնը։ 2006 թվականի հունվարի 1-ին Լարս Թունելի փոխարեն նշանակվել է խորհրդի նախագահ[7]։ Թունելի՝ Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելուց հետո Ֆալկենգրենը ստանձնել է բանկի նախագահի և կառավարչի պաշտոնը (2005 թվականի նոյեմբերի 10)[8]։

Ֆալկենգրենը նաև Scania CV AB, FAM AB[9], Mentor Foundation, IMD Foundation հիմնարկների նախագահն է[10]։ 2017 թվականի հունվարից սկսած` Lombard Odier Group-ի կառավարիչն է[11]։

Ֆալկենգրենը 2011 թվականին Volkswagen կոնցեռնի դիտորդական խորհրդում դրել է իր թեկնածությունը[12]։ ԶԼՄ-ները հաճախ ուշադրություն են դարձնում նրա սեռին և գրավիչ արտաքինին, ինչպես նաև այն փաստին, որ երեխա է ունեցել 2005 թվականին՝ նրա` «Skandinaviska Enskilda Banken»-ի ղեկավար ընտրվելուց ընդամենը մի քանի ամիս առաջ[13]։ Շվեդական Veckans Affärer գործարարական ամսագիրը նրան համարել է Շվեդիայում 2005 թվականի ամենաազդեցիկ կինը, իսկ ըստ Financial News Online կայքի՝ «Կապիտալի եվրոպական շուկաներում 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում նա գրավել է 68-րդ հորիզոնականը[14]։ 2015 թվականին «Fortune» անսագիրը նրան համարել է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ամենաազդեցիկ երրորդ կինը[15]։ Fortune-ը նաև 2008 թվականին Ֆալկենգրենին համաշխարհային բիզնեսի ամենաազդեցիկ կանանց ցուցակում նշել է 7-րդ հորիզոնականում (միաժամանակ նրան ճանաչելով Եվրոպայում իր նշանակությամբ երկրորդ բիզնես-լեդին)[16]։ 2010 թվականին նույն ցանկում նա զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. «Annika Falkengren B.Sc». Businessweek. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Annika Falkengren: banking survivor with a trader's gut instincts». ft.com. 2014 թ․ հունվարի 12. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Emilie Westholm, "Annika Falkengren Արխիվացված 4 Հոկտեմբեր 2015 Wayback Machine" at the news site Realtid.se, Sept. 29, 2005 (mentions that she studied economics at Stockholm University); SEB Board of Directors Արխիվացված 28 Սեպտեմբեր 2007 Wayback Machine (mentions her degree).
  6. «Annika Falkengren». EuropeanCEO.com. 2013 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. SEB Board of Directors Արխիվացված 28 Սեպտեմբեր 2007 Wayback Machine; "Annika Falkengren VD i SEB 1 januari 2006 Արխիվացված 4 Մարտ 2016 Wayback Machine", press release from SEB dated 15 December 2004.
  8. «SEB - Pressmeddelanden». Cws.huginonline.com. 2005 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Annika Falkengren | SEB». sebgroup.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  10. «Annika Falkengren». European CEO. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  11. «Media Release» (PDF). Lombard Odier Group. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  12. «Volkswagen Group Changes in Volkswagen's Supervisory Board». Volkswagenag.com. 2011 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  13. Mary Mårtensson, "Bebismamma knep toppjobbet Արխիվացված 21 Հունիս 2007 Wayback Machine" ("Mother of baby took the job"), Aftonbladet, December 16, 2004.
  14. "The Financial News 100 most influential people in European capital markets Արխիվացված 8 Մայիս 2006 Wayback Machine", Financial News Online, undated. Other Swedes on the list are Marcus Wallenberg (b. 1956), President and CEO, Investor AB, chairman of Skandinaviska Enskilda Banken (no. 43), Conni Jonsson, Managing partner, EQT Partners (78), Björn Savén, Chairman and chief executive, Industri Kapital (92), and Karin Forseke, Chief executive, Carnegie Investment Bank (98).
  15. «MPW: Europe, Middle East & Africa». Fortune (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  16. Amanda Billner (2008 թ․ սեպտեմբերի 3). «Tre svenskor bland världens mäktigaste affärskvinnor | SvD». E24.se. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  17. «50 Most Powerful Women in Business 2010: The Global 50 - FORTUNE». Money.cnn.com. 2010 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննիկա Ֆալկենգրեն» հոդվածին։