Աննիկա Ֆալկենգրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննիկա Ֆալկենգրեն
շվեդերեն՝ Annika Falkengren (Bolin)
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1962(1962-04-12)[1] (58 տարեկան)
ԾննդավայրԲանգկոկ, Թաիլանդ
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան
Մասնագիտությունբանկիր և managing partner
ԱնդամությունԹագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա
Annika Falkengren Վիքիպահեստում

Աննիկա Ֆալկենգրեն, ծնունդով` Բոլին (շվեդերեն՝ Annika Falkengren (Bolin), ապրիլի 12, 1962(1962-04-12)[1], Բանգկոկ, Թաիլանդ), շվեդ բանկիր, 2005 թվականի նոյեմբերից շվեդական «Skandinaviska Enskilda Banken» բանկի նախագահն է և կառավարիչը[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննիկա Ֆալկենգրենը ծնվել է 1962 թվականի ապրիլի 12-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, որտեղ նրա հայրն աշխատել է դիվանագետ[3]:

Տնտեսագետի կրթություն ստացել է Ստոկհոլմի համալսարանում[4]: 1987 թվականին` այն ավարտելուց հետո, «Skandinaviska Enskilda Banken»-ում անցել է փորձաշրջան[5]: 1988-2000 թվականներին աշխատել է Շուկաների առևտրի և կապիտալի բաժնում: 2001 թվականից մինչև 2004 թվականի դեկտեմբերը եղել է կորպորացիայի և հիմնարկությունների բաժնի ղեկավար: Այնուհետև զբաղեցրել է կառավարչի տեղակալի պաշտոնը: 2006 թվականի հունվարի 1-ին Լարս Թունելի փոխարեն նշանակվել է խորհրդի նախագահ[6]: Թունելի՝ Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելուց հետո Ֆալկենգրենը ստանձնել է բանկի նախագահի և կառավարչի պաշտոնը (2005 թվականի նոյեմբերի 10)[7]:

Ֆալկենգրենը նաև Scania CV AB, FAM AB[8], Mentor Foundation, IMD Foundation հիմնարկների նախագահն է[9]: 2017 թվականի հունվարից սկսած` Lombard Odier Group-ի կառավարիչն է[10]:

Ֆալկենգրենը 2011 թվականին Volkswagen կոնցեռնի դիտորդական խորհրդում դրել է իր թեկնածությունը[11]: ԶԼՄ-ները հաճախ ուշադրություն են դարձնում նրա սեռին և գրավիչ արտաքինին, ինչպես նաև այն փաստին, որ երեխա է ունեցել 2005 թվականին` նրա` «Skandinaviska Enskilda Banken»-ի ղեկավար ընտրվելուց ընդամենը մի քանի ամիս առաջ[12]: Շվեդական Veckans Affärer գործարարական ամսագիրը նրան համարել է Շվեդիայում 2005 թվականի ամենաազդեցիկ կինը, իսկ ըստ Financial News Online կայքի՝ «Կապիտալի եվրոպական շուկաներում 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում նա գրավել է 68-րդ հորիզոնականը[13]: 2015 թվականին «Fortune» անսագիրը նրան համարել է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ամենաազդեցիկ երրորդ կինը[14]: Fortune-ը նաև 2008 թվականին Ֆալկենգրենին համաշխարհային բիզնեսի ամենաազդեցիկ կանանց ցուցակում նշել է 7-րդ հորիզոնականում (միաժամանակ նրան ճանաչելով Եվրոպայում իր նշանակությամբ երկրորդ բիզնես-լեդին)[15]: 2010 թվականին նույն ցանկում նա զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  2. «Annika Falkengren B.Sc.»։ Businessweek։ Վերցված է 2013-02-04 
  3. «Annika Falkengren: banking survivor with a trader’s gut instincts»։ ft.com։ 2014-01-12։ Վերցված է 2015-09-24 
  4. Emilie Westholm, "Annika Falkengren Archived 4 October 2015 at the Wayback Machine." at the news site Realtid.se, Sept. 29, 2005 (mentions that she studied economics at Stockholm University); SEB Board of Directors Archived 28 September 2007 at the Wayback Machine. (mentions her degree).
  5. «Annika Falkengren»։ EuropeanCEO.com։ 2013-10-09։ Վերցված է 2013-12-19 
  6. SEB Board of Directors Archived 28 September 2007 at the Wayback Machine.; "Annika Falkengren VD i SEB 1 januari 2006 Archived 4 March 2016 at the Wayback Machine.", press release from SEB dated 15 December 2004.
  7. «SEB - Pressmeddelanden»։ Cws.huginonline.com։ 2005-11-10։ Վերցված է 2015-08-13 
  8. «Annika Falkengren | SEB»։ sebgroup.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-10-ին։ Վերցված է 2016-04-29 
  9. «Annika Falkengren»։ European CEO։ Վերցված է 2013-01-15 
  10. «Media Release»։ Lombard Odier Group։ Վերցված է 2017-03-06 
  11. «Volkswagen Group Changes in Volkswagen’s Supervisory Board»։ Volkswagenag.com։ 2011-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-02-ին։ Վերցված է 2015-08-13 
  12. Mary Mårtensson, "Bebismamma knep toppjobbet Archived 21 June 2007 at the Wayback Machine." ("Mother of baby took the job"), Aftonbladet, December 16, 2004.
  13. "The Financial News 100 most influential people in European capital markets Archived 8 May 2006 at the Wayback Machine.", Financial News Online, undated. Other Swedes on the list are Marcus Wallenberg (b. 1956), President and CEO, Investor AB, chairman of Skandinaviska Enskilda Banken (no. 43), Conni Jonsson, Managing partner, EQT Partners (78), Björn Savén, Chairman and chief executive, Industri Kapital (92), and Karin Forseke, Chief executive, Carnegie Investment Bank (98).
  14. «MPW: Europe, Middle East & Africa»։ Fortune (անգլերեն)։ 2015-09-14։ Վերցված է 2016-04-29 
  15. Amanda Billner (2008-09-03)։ «Tre svenskor bland världens mäktigaste affärskvinnor | SvD»։ E24.se։ Վերցված է 2015-08-13 
  16. «50 Most Powerful Women in Business 2010: The Global 50 - FORTUNE»։ Money.cnn.com։ 2010-10-18։ Վերցված է 2015-08-13 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]