Jump to content

Աննան և իր սերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննան և իր սերը
Изображение логотипа
Ժանրհեռուստանովել և մելոդրամա
Երկիր Գերմանիա
 Ավստրիա
Լեզուգերմաներեն
Գլխավոր
դերերում
Jeanette Biedermann? և Մատիո Կառիեր
ՊրոդյուսերPetra Bodenbach?
ԵրաժշտությունRosenstolz?
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ926
Էկրաններին էօգոստոսի 25, 2008-ից ապրիլի 13, 2012
ՀեռուստաալիքSat.1 և ORF
ԸնկերությունProducers at Work?
Պաշտոնական կայքէջ

«Աննան և իր սերը» (գերմ.՝ Anna und die Liebe), գերմանական հեռուստանովել։ Սերիալի պրեմերիան տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 25-ին Sat.1 ալիքի երեկոյան եթերում, որտեղ սերիալը եթեր է թողարկվել ոչ աշխատանքային օրերին մինչև 2012 թվականի հունվարի 27-ը։ Միաժամանակ հեռուստասերիալը ցուցադրվել է նաև ավստրիական ORF eins հեռուստաալիքով։ 2012 թվականի հունվարի 23-ին Sat.1 ալիքը հայտարարել է սերիալի ցուցադրման դադարեցման մասին, որը կապված էր սերիալի վարկանիշի անկման հետ։ Հունվարի 30-ից սերիալի շարունակությունը հնարավոր է եղել դիտել sixx կաբելային ալիքում, ինչպես նաև Sat.1 հեռուստաալիքի վեբ կայքում[1][2]։ Չորս եթերաշրջանում պատմվում էր չորս տարբեր սիրային պատմություննուներ՝ փոփոխվող պրոտագոնիստներով, ընդ որում գլխավոր հերոսուհին հանդիսանում էր հիմնական կերպար միայն առաջին և երրորդ եթերաշրջաններում։ 2012 թվականի մայիսից ի վեր սերիալը բազմիցս ցուցադրվել է Sat.1 emotions ալիքով։

Եթերաշրջան Սերիաների քանակ Թողարկման ամսաթիվ
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 311 սերիաներ (1—311) 2008 թվականի օգոստոսի 25 2009 թվականի նոյեմբերի 13
2 253 սերիաներ (312—564) 2009 թվականի նոյեմբերի 16 2010 թվականի նոյեմբերի 2
3 234 սերիաներ (565—798) 2010 թվականի նոյեմբերի 3 2011 թվականի հոկտեմբերի 12
4 128 սերիաներ (799—926) 2011 թվականի հոկտեմբերի 13 2012 թվականի ապրիլի 13

Սերիալի գործողությունները տեղի են ունենում Բեռլինում։ Սյուժեի կենտրոնում՝ համեստ և ամաչկոտ մի աղջնակ է՝ Աննա Պոլաուկեն, որի երազանքն էր աշխատել Գովազդային գործակալությունում։ Բայց իր ամաչկոտության պատճառով Աննան չէր կարողանում գնալ հարցազրույցի իր երազանքների «Broda & Broda» գործակալությունում։ Դրա համար էլ Աննան օգնում էր իր մայրիկին ռեստորանում։ Մի անգամ աղջիկը պատահաբար հանդիպում է Յոնաս Բրոդուին՝ գործակալության սեփականատիրոջ տղային և սիրահարվում նրան առաջին հայացքից։

Ավելի ուշ, հավաքելով ինքն իրեն և պայքարելով իր վախերի դեմ, Աննան հարցազրույց է տալիս Broda & Broda-ում և սկսում աշխատել Յոնասի հետ։ Շուտով Յոնասը նույնպես սիրահարվում է։ Բայց միմյանց հասնելու ճանապարհին նրանց հանդիպում են չափազանց շատ փորձություններ։

Աննան և Յոնասը բոլոր խոչըդնոտները հաղթահարելուց հետո վերջապես ամուսնանում են և լքում հեռուստասերիալը։ Առաջին պլան են գալիս Ալեքսանդրի (Յոնասի խորթ եղբոր) և Միիի հարաբերությունները։

Աննան և Յոնասը վերադառնում են Բեռլին՝ հետագայում իրենց նորաձևության հավաքածուի վրա աշխատելու համար, սակայն գործարքի արդյունքում Յոնասը մահանում է։ Աննան մտածում էր ինքնասպանության մասին, բայց վերջին պահին նրան փրկության է գալիս Թոմ Լանֆորդը՝ հայտնի դիզայներ Բրունո Լանֆորդի որդին և նրա նորաձևության տան տնօրենը, որը նույնպես տարել էր սիրելի մարդու կորուստը։ Անհավատալի քանակությամբ ինտրիգներից և խոչընդոտներից հետո նրանք վերջապես կապում են իրենց ճակատագրերը։

Վերջին եթերաշրջանի գլխավոր հերոսուհին է դառնում Նինա Հինցեն՝ տաղանդավոր դիզայներ, որը 6 տարի անցկացրել էր բանտում և մեղադրվում էր տան գլխավոր արժեթղթերի սեփականատեր՝ Լանֆորդ Բերնդտա Լինդներբերգի տղայի սպանության մեջ։ Նա պատահաբար ծանոթանում է Լինդենբերգի որդեգրած տղայի հետ և սիրահարվում նրան։ Լուկան անգամ հենց հարսանիքի օրը բաժանվում է իր հարսնացուից։ Սակայն Լինդենբերգը ժամանում է և հայտարարում, որ պարզվում է, որ իր տղային սպանողը աշխատում է Լանֆորդների տանը, նա փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի նա նորից հայտնվի բանտում։ Հանկարծ ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք ապացուցում են, որ Նինան իրականում անմեղ էր…

Գլխավոր դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժանետ Բիդերման՝ Աննա Պոլաուկե, գլխավոր հերոսուհի
  • Հայկե Յոնկա՝ Սյուզաննա Պոլաուկե, Աննայի մայրը
  • Կարոլինա Լոդիգա՝ Կատյա, Աննայի խորթ քույրը
  • Ռայներ Վիլ՝ Արմին Մյուլեր՝ Աննայի խորթ հայրը, Կատյայի հայրը
  • Վոլֆգանգ Վագներ՝ Ինգո Պոլաուկե, Աննայի կենսաբանական հայրը
  • Ռոյ Պետեր Լինկ՝ Յոնաս Բրոդա, Աննայի սերը առաջին եթերաշրջանում
  • Լարս Լյոլման՝ Հերիտ Բրոդա, Յոնասի եղբայրը
  • Ֆրանցիսկա Մատուս՝ Նատաշա Բրոդա, Յոնասի մայրը
  • Մատյո Կարեր՝ Ռոբերտ Բրոդա, Յոնասի հայրը
  • Պաուլ Հրասհոֆ՝ Ալեքսանդր Ցայս, Յոնասի խորթ եղբայրը
  • Մայա Մանեյրո՝ Պալոմա, Աննայի ընկերուհին
  • Սեբաստիան Քյոնիգ՝ Մայք Մաեվսկի
  • Յոզեֆինա Շմիդտ՝ Միա Մաշկե
  • Բերնհարդ Բոցիան՝ Ջոնաթան «Յո-Յո» Մաշկե
  • Ջիլ Ֆունկե՝ Լիլի Ռյուսման
  • Լիլի Հոլունդեր՝ Յասմին Ալ-Շարիֆ, Ինգոյի ապօրինի աղջիկը
  • Պատրիկ Կալուպա՝ Թոմ Լանֆորդ
  • Մայք Ադլեր՝ Յանիկ Յուկեր
  • Մարիա Վեդիգ՝ Նինա Հինցե
  • Մանուել Կորտեզ՝ Լուկա Բենցոնի
  • Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել 2008 թվականի մայիսի 19-ին «Բալսբերգ» ստուդիայում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]