Աննա Գրիգորյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1991[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Վերածնվող Հայաստան |
Աննա Արամի Գրիգորյան (հունվարի 8, 1991[1], Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Աննա Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը, 2013 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2017 թ.՝ Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը։
2013 թվականից դասավանդում է «Քվանտ» վարժարանում։ 2020 թվականին եղել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ։
2012 թվականից «Երիտասարդ թարգմանիչների միավորում» ՀԿ-ի անդամ է։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թ. դեկտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1425&lang=eng
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.