Անմիզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անմիզություն
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա և նեֆրոլոգիա
ՀՄԴ-9788.5
ՀՄԴ-10R33

Անմիզություն, անուրիա (հին հուն․՝ ἀν - ժխտական մասնիկ + οὖρον — մեզ), մեզի արտազատման բացակայություն։

Պատճառներն են՝ երիկամների սուր և քրոնիկական անբավարարությունը, երիկամների բնածին բացակայությունը կամ թերզարգացումը և այլն։ Անմիզությունը կարող են առաջացնել նաև արտաերիկամային գործոնները՝ արյան անբավարար հոսքը դեպի երիկամները և արյան զարկերակային ճնշման անկումը։ Անմիզությյան հաճախակի պատճառներից են՝ միզոսլիների փակումը, խցանումը միզաքարերով, սեղմումը՝ հարևան հյուսվածքների ուռուցքների ճնշմամբ։ Անմիզությունը կարող է լինել նաև նյարդա-ռեֆլեկտոր ծագումով։ Անմիզությունը ուղեկցվում է բերանի չորության և ծարավի զգացումով, փսխումներով, սրտխառնոցով և այլն։ Բուժելու համար անհրաժեշտ է վերացնել անմիզության պատճառը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 429