Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ, գոյականի իմաստային–քերականական խումբ։ Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են՝ մարդ, ուսանող, Վահե, Գոհար։ Ոչ անձ (իր) ցույց տվող են մյուս բոլոր գոյականները՝ ձի, թուղթ, ազնվություն։
Այս խմբերը տարբերվում են նաև քերականորեն.
- կրող խնդրի դեր կատարելիս անձանիշ գոյականները դրվում են տրականաձև հայցականով, իսկ ոչ անձ ցույց տվող գոյականները՝ ուղղականաձև հայցականով. օր. Նա տեսավ տղային \\ նկարը։
- Անձ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով չեն ունենում, իսկ ոչ անձերի մեծամասնությունը ունի այդ հոլովը։
- Անձ ցույց տվող գոյականները պատասխանում են «ո՞վ», իրանիշները՝ «ի՞նչ» հարցին։
- Անձ ցույց տվող գոյականները կարող են ենթարկվել ո ներքին, ոջ, ց արտաքին հոլովումների։
- Անձ ցույց տվող գոյականներով կրավորական կառույցներում գործողություն կատարողին նշանակելիս (որը որպես ներգործող անուղղակի խնդիր է հանդես գալիս) կարող են դրսևորվել միայն կողմից կապով, հազվադեպ բացառականով, բայց ոչ երբեք գործիականով։
Երբեմն իմաստային մի խմբի բառը կարող է գործածվել մյուս խմբի բառերի քերականական հատկանիշներով, այսինքն՝ միևնույն առարկան կարող է մտածվել թե՛ որպես անձ, թե՛ որպես իր, օրինակ՝ Նա սիրում է շուն։ Նա սիրում է շանը։