Անհոյական թատրոն
Արտաքին տեսք
Անհոյական թատրոն (հոյձյույ), չինական թատրոնի տեսակ, երաժշտական դրամայի ձևերից մեկը, որտեղ երգը գերիշխում է խոսքին՝ ժողովրդական ոճը համադրելով դասականի հետ։ Ծագել է Չինաստանի Անհոյ նահանգում 17-րդ դարում։ 19-րդ դարի կեսերին անհոյական թատրոնը միաձուլվել է չինական թատրոնի այլ տեսակների հետ և առաջացել է ձինսի թատրոնը, որն այժմ հայտնի է Պեկինի երաժշտական դրամա անվամբ[1]։