Jump to content

Անհիդրիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անհիդրիդներ, թթվածին պարունակող միացություններ, որոնք կարելի է ստանալ թթվածնավոր թթուներից ջուր պոկելով։

Միացություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանալով ջրի հետ՝ անհիդրիդներ առաջացնում են թթուներ։ Անհիդրիդներ անվանումները կազմվում են համապատասխան թթվի անունից և «անհիդրիդ» բառից։ Անօրգանական թթուների անհիդրիդներ են ոչ մետաղների և որոշ ծանր մետաղների բարձրարժեք օքսիդները, ծծմբական անհիդրիդը՝ , ծծմբային անհիդրիդը՝ , ֆոսֆորական անհիդրիդը՝ , արսենական անհիդրիդը՝ , ածխաթթվական անհիդրիդը՝ , քրոմական անհիդրիդը՝ և այլն։

Ստացվում են համապատասխան պարզ նյութի և թթվածնի միացումից, թթուների և աղերի քայքայումից։ Օգտագործվում են թթուների, աղերի ստացման համար, մի քանիսը նաև իբրև չորացնող նյութեր են։ Օրգանական թթուների՝ կարբոնաթթուների անհիդրիդներ են քացախաթթվի անհիդրիդը՝ (CH3CO)2O, բենզոյական անհիդրիդը՝ (C6H5CO)2O և այլն։ Տարբեր թթուներ իրար հետ առաջացնում են խառը անհիդրիդներ, օրինակ մրջնաքացախաթթվական անհիդրիդը՝ CH3CO—O—OCH։ Երկհիմն թթուները կարող են առաջացնել նաև օղակաձև կառուցվածք ունեցող անհիդրիդներ, օրինակ սաթաթթվի անհիդրիդ թթուների անհիդրիդ հեղուկներ կամ պինդ նյութեր են։

Մրջնաթթուն անհիդրիդ չի առաջացնում։ Ստացվում են կարբոնաթթուների աղերի և նրանց հալոգենանհիդրիդների փոխազդմամբ, երբեմն նաև՝ կարբոլաթթուներից ջրի մոլեկուլ պոկելով։ Օգտագործվում են ացիլացման, արհեստական խեժերի, ներկանյութերի և այլ նյութերի ստացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 425