Անկարգություններ Ֆերգյուսոնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկարգությունների 6-րդ օրը Ֆերգյուսոնում։

Անկարգություններ Ֆերգյուսոնում (անգլ.՝ Ferguson unrest), 2014 թվականի օգոստոսի 9-ին սկսած ցույցեր և անկարգություններ ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառ է հանդիսացել 18-ամյա անզեն սևամորթի՝ Մայքլ Բրաունի սպանությունը։ Նրան գնդակահարել է 28-ամյա սպիտակամորթ ոստիկան Դարել Ուիլսոնը ձերբակալության փորձի ժամանակ։ Ցուցարարների մեծամասնությունը քաղաքի աֆրոամերիկյան համայնքից էին։ Անկարգությունները սկսեցին Թվիթթերում և սոցիալական այլ ցանցերում հայտնված այն հայտարարությունից, թե Բրաունը սպանվել է չնայած ձեռքերը վեր բարձրացրած լինելուն։ Կարծիք էր հայտնվել, թե սպանությունը կատարվել է ռասայական հողի վրա[1]։

Ցույցեր և անկարգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրքերը մի քանի օրից հանդարտվել էին, բայց 2014 թվականի նոյեմբերի 24-ից հետո, երբ դատարանը հրաժարվեց Դարել Ուիլսոնին մեղադրանք առաջադրել ապացույցների բացակայության պատճառով, սկսվեց անկարկությունների նոր ալիք։ Այս անգամ բողոքի ցույցեր անցան նաև ԱՄՆ այլ քաղաքներում։ Ցուցարարներից մոտ 200 հոգի ձերբակալվել է[2][3]։ Խաղաղ ցույցերի հետ մեկտեղ տեղի են ունեցել խանութների թալան, շենքերի և օբյեկտների հրդեհում։ Կառավարությունը ստիպված պարետային ժամ է մտցրել և ներգրավել զինվորական միավորումներ[4][5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անկարգություններ Ֆերգյուսոնում (ռուս.)
  2. Keating, Dan; Rivero, Cristina; Tan, Shelly (2013 թ․ մայիսի 21). «A breakdown of the arrests in Ferguson». Վաշինգտոն Փոստ. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին. (անգլ.)
  3. Staff Reports. «More than 50 arrested at Ferguson police station on 'Moral Monday,' other events elsewhere». stltoday.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին. (անգլ.)
  4. Gibbons-Neff, Thomas (2014 թ․ օգոստոսի 14). «Military veterans see deeply flawed police response in Ferguson». Վաշինգտոն Փոստ. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Alcindor, Yamiche; Bello, Marisol (2014 թ․ օգոստոսի 19). «Police in Ferguson ignite debate about military tactics». USA Today. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Davey, Monica, and Julie Bosman (2014 թ․ նոյեմբերի 24). «Protests Flare After Ferguson Police Officer Is Not Indicted». Նյու Յորք Թայմս.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Ավելի քան 2000 զինվորական ուղարկվել են Ֆերգյուսոն (ռուս.)