Jump to content

Անդրանիկ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Ավետիսյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1968(1968-12-28) (55 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան
ՄասնագիտությունԳործարար, նկարիչ
ՀայրՀովհաննես Ավետիսյան
Կայքmycobwebart.co
 Andranik Avetisyan Վիքիպահեստում

Անդրանիկ Հովհաննեսի Ավետիսյան (դեկտեմբերի 28, 1968(1968-12-28), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ[1], արվեստի գործերի կոլեկցիոներ, գործարար[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թ. դեկտեմբերի 28-ին, Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի[3](նախկինում Լենինական) քաղաքում։ Նրա փիլիսոփայության և աշխատանքների հիմնական թեմաներն են կյանք, մարդկային հարաբերություններ, արվեստ, սկիզբ, տիեզերական էներգիա, տիեզերք Նեյրոնային ցանց։

Հայրը նկարիչ է՝ Հովհաննես Ավետիսյան, մայրը՝ Լաուրա Ավետիսյանը, տնային տնտեսուհի։ Հայրը աշխատւմ էր № 29 դպրոցում որտեղ էլ գտնվում էր նրա արվեստանոցը և պատկերասրահըh[4]։ Անդրանիկը այդ դպրոցում[5] նկարել է սովորում իր հոր մոտ։ Նրա ստեղծագործական կյանքը սկսվում է 1986 թ․։ 1975 թ. ընդունվել է № 29 միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1985 թ։ Դպրոցն ավարտելուց հետո 1985-1986 թթ. աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում որպես փականագործ[փա՞ստ]։

1986 թ. ընդունվել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1987 թ. զորակոչվել է խորհրդային բանակ, և երկու տարի ծառայել սահմանապահ զորամասում։ Ծառայութունից հետո շարունակել է ուսումը։ 1993 թ. ուսումն ավարտել է՝ որպես ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկաի ուսուցիչ։ 1991 թ. աշխատանքի է ընդունվել Հայաստանի «ԱՌՄՎՏՈՐՉԵՐՄԵՏ» ձեռնարկությունում որպես Շիրակի մարզի բազայի պետ[փա՞ստ]։ 1996 թ․ գնել է «ԱՌՄՎՏՈՐՉԵՐՄԵՏ» ձեռնարկության բաժնեմասի 76.2%.-ը[փա՞ստ]։ Մինչև օրս աշխատում է “ADO WOLF” (ԱՌՄՎՏՈՐՉԵՐՄԵՏ) ձեռնարկությունում[6]՝ որպես տնօրեն։ Ապրում է Հայաստանում՝ Գյումրի[7] քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրանիկ Ավետիսյանը Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին

Անդրանիկի ամենաճանաչված աշխատանքները կատարված են բնական[8] սարդոստայնից[9], որի հիմնադիրը հենց ինքն է[10][11]։ 2006 թ․ իր արվեստանոցի պատուհանի անկյունում նկատում է սարդոստայն[12] ու գլխում միտք է առաջանում սարդոստայնից[13] նկարներ ստեղծել․ սկսում է ուսումնասիրել սարդերի կյանքը ու սարդոստայնի[14] կառուցվածքը։ Սկսում է սարդեր պահել։ Սարդոստայններով[15] սկսում է ստանալ նկարներ[16], որոնք էլ շատ արագ ճանաչում են բերում նկարչին (Սարդոստայնային արվեստ)[17]։ Անդրանիկ Ավետիսյանը 2017- թ-ին մասնակցել է Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին, մասնակիցները եղել են թվով 100 հոգի՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ուտեղ էլ արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին[18][19][20][21][22]։

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարդոստայնը՝ անսահմանության մեջ առարկաների միջև եղած էներգետիկ կապի պատկերն է։
- Անդրանիկ Ավետիսյան
Կյանքը մտքի գոյությունն է տիեզերական անսահմանության մեջ։
- Անդրանիկ Ավետիսյան
Մարդու դերը՝ տիեզերական էներգիայի մեջ եղած ինֆորմացիան մտքի տեսքով կյանքի կոչելն է։
- Անդրանիկ Ավետիսյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Andranik Avetisyan».
  2. «Армении борьбу за пост мэра Гюмри продолжат четыре кандидата».
  3. «Սարդոստայնային նկարչության ծնունդը Հայաստանում. Գյումրեցի նկարիչ Անդրանիկ Ավետիսյան (Ադօ),».
  4. «Պատկերասրահ՝ բնական սարդոստայնով ստեղծված նկարներով».
  5. «Նկարիչ Անդրանիկ Ավետիսյանը նկարում է միայն սարդոստայնով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Քաղաքապետի հաջորդ թեկնածուն`».
  7. «Նկարներ բնական սարդոստայններով`». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  8. «Նկարներ բնական սարդոստայններով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  9. «Արվեստագետը նկարում է սարդոստայններով».
  10. «Սարդոստայնով նկարչություն. Անդրանիկ Ավետիսյանը սարդեր է բազմացնում, սարդոստայններ է ստանում և ինքնատիպ պատկերներ ստեղծումԱղբյուրը».
  11. «Անդրանիկ Ավետիսյան.«Ես վերցնում եմ նրանց ստեղծագործություն սարդոստայնն ու ստեղծում իմը»»».
  12. «Artist Andranik Avetisyan's original pictures of real web».
  13. «Գյումրեցի Ադոն նկարում է բնական սարդոստայնով». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  14. «Os artistas pinta sardostaynnerov (Ադօ),».
  15. «Հայ նկարիչը նկարում է սարդոստայնով»»».
  16. «Նկարներ սարդոստայնից»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  17. «Սարդոստայնների «տիրակալը» նոր ոճ է ստեղծել».
  18. [1]
  19. [2]
  20. [3]
  21. [4]
  22. [5]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]