Անաստասիայի մատ
Անաստասիայի մատ (գերմ.՝ Anastasia-Matt), շախմատային կոմբինացիա գերմանացի գրող Յոհան Յակոբ Վիլհելմ Հայնզեի (1746-1803) «Անաստասիան և շախմատային խաղը» (1803) նորավեպից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայնզեն 1803 թվականին հրապարակեց «Անաստասիան և շախմատային խաղը։ Արդինգելլոյի նամակները Իտալիայից» նորավեպը։ Սա գրականության պատմության մեջ գեղարվեստական առաջին ստեղծագործությունն է, որում դիպաշարի ընթացքում բերվում է շախմատային խաղի դիրք։ Եվ այդ դիրքը կապված է կին հերոսի՝ Անաստասիայի հետ, որը հայտարարում է մատ 3 քայլից.
1.Ձe7+ Աh8 2.Ն։h7+! Ա։h7 3.Նh5#
Ինչպես և «Դիլարամի մատը», «Անաստասիայի մատը» մտել է շախմատի պատմության մեջ, և այդ անվանումով մատային տվյալ կոմբինացիան բերվում է գերմանական և ֆրանսիական շախմատային տեղեկագրքերում։
Օրինակներ գործնական պարտիայից
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անաստասիայի մատի» գաղափարը երբեմն հանդիպում է գործնական շախմատում[1]. Ամենաառաջին օրինակներից էր Կոնրադ Բայեր - Էռնստ Կառլ Ֆալկբեեր պարտիան (Վիեննա, 1852)[2].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Schendel G. Wilhelm Heinse und das Anastasia-Matt // chessbase.de 23.06.2003 (գերմ.)