Անաստասիա Պլատոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Պլատոնովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Анастасия Александровна Платонова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և սառցի վրա պարող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 28, 1986(1986-08-28) (37 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Անաստասիա Պլատոնովա (ռուս.՝ Анастасия Александровна Платонова, օգոստոսի 28, 1986(1986-08-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, պարեր սառույցի վրա մարզաձևում 2007-2008 թթ. մրցաշրջանից մինչև 2009-2010 թթ. մրցաշրջանը հանդես է եկել Ալեքսանդր Գրաչովի հետ, իսկ ավելի վաղ՝ Անդրեյ Մաքսիմիշինի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասիայի առաջին պարընկերը եղել է Դմիտրի Պոնոմորյովը։ Այս զույգը բաժանվեց 2003 թվականին։ Այնուհետև Անաստասիան հանդես է եկել Անդրեյ Մաքսիմիշինի հետ, և նրանք միասին 2007 թվականի Չմեռային ունիվերսիադային դարձել են արծաթե մեդալակիրներ։ Մարզվում էին նրանք Օդինցովոյում՝ Ալեքսեյ Գորշկովի ղեկավարությամբ։ 2007 թվականին Անաստասիան վնասվածք ստացավ։ Միևնույն ժամանակ մարզիչ Ալեքսանդր Ժուլինի մոտ լուրջ վնասվածք է ստանում Նատալյա Միխայլովայի պարընկերը՝ Արկադի Սերգեևը։ Որպեսզի սպորտսմենները իզուր ժամանակ չկորցնեն, Գորշկովը և Ժուլինը որոշեցին միավորել Մաքսիմիշին և Միխայլովա զույգին։ Նոր զույգի հետ աշխատել սկսեց Ալեքսանդր Ժուլինը։

Վերականգնվելուց հետո Նաստյան զույգ է կազմում Ալեքսանդր Գրաչովի հետ, ում հետ միասին 2008 թվականի Ռուսաստանի առաջնությանը զբաղեցրին հինգերորդ հորիզոնականը։ 2007-2008 թթ. մրցաշրջանում նրանք այլևս ոչ մի տռեղ ելույթ չունեցան։ Զույգը մարզվում էր Ելենա Կուստարովայի և Սվետլանա Ալեքսեևայի ղեկավարությամբ։

2008-2009 մրցաշրջանում զույգը նվաճել է Ֆինլանդիայի Trophy մրցաշարի արծաթե մեդալները և մասնակցել «Գրան պրի» շարքին` Ռուսաստանի գավաթի փուլում, որտեղ դարձել է յոթերորդը։ 2009 թվականի Ռուսաստանի առաջնությունում զույգը կրկնեց իր նախորդ տարվա արդյունքը. նրանք նորից հինգերորդն էին։ 2009 թվականի ամռանը զույգը նորից փոխեց մարզչին։ Նրանք տեղափոխվեցին մարզվելու Ալեքսանդր Ժուլինի ղեկավարությամբ։

2010 թվականին Ռուսաստանի առաջնությունում նրանք անհաջող ելույթ ունեցան. զբաղեցրին յոթերորդ հորիզոնականը և որոշեցին ավարտել իրենց սպորտային կարիերան[1]։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Գրաչովի հետ
Մրցումներ 2007—2008 2008—2009 2009—2010
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 5 5 7
Գրան-Պրիի փուլեր. Cup of RussiaԳրան-Պրիի փուլեր. Cup of Russia]] 7 5
«Finlandia Trophy» տուրնիրներ 2 2
«NRW Trophy» տուրնիրներ, Դորտմունդ 1
  • Ա. Մաքսիմիշինի հետ
Անաստասիա Պլատոնովան և Անդրեյ Մաքսիմիշինը Skate Canada International 2006 մրցաշարին
Մրցումներ 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների միջև 6 5
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 4
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia]] 9
Գրան-Պրիի փուլեր. Skate Canada]] 5
Ձմեռային ունիվերսիադաներ 2
Կարլ Մեմորի հուշամրցաշար 2
Պատանեկան Գրան-Պրիի եզրափակիչ 6 6
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Ճապոնիա 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Բուլգարիա 3 3
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Ռումինիա 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Ուկրաինա 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Սլովենիա 7
  • Պոնոմորյովի հետ
Մրցումներ 2002—2003
Պատանեկան Գրան-Պրիի փուլ. Բելգրադ 10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]