Jump to content

Այման Բենաբդերահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այման Բենաբդերահման
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Ազգային կառավարման դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 30, 1966(1966-08-30) (58 տարեկան)
Ծննդավայր Ալժիր, Ալժիր
Քաղաքացիություն  Ալժիր

Այման Բենաբդերահման (արաբ․՝ أيمن بن عبد الرحمان‎‎, ֆր.՝ Aïmene Benabderrahmane, օգոստոսի 30, 1966(1966-08-30), Ալժիր, Ալժիր), ալժիրցի ֆինանսիստ և քաղաքական գործիչ, Ալժիրի վարչապետ 2021 թվականի հունիսի 30-ից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի օգոստոսի 30-ին Ալժիր քաղաքում, ավարտել է կառավարման ազգային դպրոցը։ Կատարել է ֆինանսիստի մասնագիտական կարիերա[1]։

1991-2000 թվականներին աշխատել է Ալժիրի ֆինանսների նախարարության գլխավոր ֆինանսական տեսչությունում, 2006 թվականից՝ գլխավոր ֆինանսական տեսուչ, 2001-2010 թվականներին զբաղեցրել է տեսչության տնօրենի տեղակալի պաշտոնը։ 2010 թվականից աշխատել է Ալժիրի Բանկում, 2019 թվականին գլխավորել է այն։ 2020 թվականի հունիսի 23-ին նշանակվել է Ալժիրի ֆինանսների նախարար[2]։

2021 թվականի հունիսի 30-ին նախագահ Թեբունը Բենաբդերահմանին նշանակեց Ալժիրի վարչապետի պաշտոնում[3]։

2021 թվականի հուլիսի 7-ին Բենաբդերահմանը ձևավորեց իր կառավարությունը՝ 34 նախարարներով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Algérie: un nouveau Premier ministre pour tenter de juguler la crise économique» (ֆրանսերեն). La Libre. 2021 թ․ հունիսի 30. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «Le Premier ministre Aïmen Benabderrahmane: un riche parcours dans les finances» (ֆրանսերեն). Algerie Presse Service. 2021 թ․ հունիսի 30. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Algeria names finance chief Benabderrahmane as prime minister». Reuters (անգլերեն). 2021 թ․ հունիսի 30. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  4. Cherif Leib (2021 թ․ հուլիսի 7). «le liste les ministres de gouvernement benabderrahmane» (ֆրանսերեն). algerie360.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]