Ամենայն սրբոց տաճար (Եկատերինբուրգ)
Ամենայն սրբոց տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Եկատերինբուրգի եպիսկոպոսություն |
Հիմնական ամսաթվերը | օգոստոս 1886 |
Անվանված | All Saints' Day? |
Ճարտարապետական ոճ | ռուսական ոճ |
Հիմնադրված | օգոստոս 1886 |
Շինանյութ | աղյուս |
Church of All Saints, Yekaterinburg Վիքիպահեստում | |
home.ural.ru/~hvs/ |
Բոլոր սրբերի տաճար (ռուս.՝ Храм Всех Святых, Բոլոր Սրբերի եկեղեցի), ուղղափառ եկեղեցի Եկատերինբուրգի Միխայլովսկոե գերեզմանատանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին հիմնադրվել է 1886 թվականի հունիսի 8-ին, օծվել 1890 թվականի հունիսի 17-ին Եկատերինբուրգի եպիսկոպոս Պոլիկարպ Իրբիտսկու կողմից։ Եկեղեցին կառուցվել է տեղացի առևտրականներ Ալեքսանդր Վոլկովի, Ֆյոդոր Միխայլովի և այլոց հանգանակությունների հաշվին։ Ֆեոդոր Միխայլովի պատվին հասարակ ժողովուրդը գերեզմանոցը կոչեց Միխայլովյան[1]։
1918 թվականին եկեղեցին խիստ տուժեց հրդեհից։ Վերականգնումը տևեց երկու տարի, որի ընթացքում տաճարը գեղազարդվեց հետաքրքիր որմնանկարներով։ Այդ աշխատանքները իրականացվեցին Վիկտոր Վասնեցովի ղեկավարությամբ։ .
1941 թվականի մարտին եկեղեցին փակվեց և կրկին վերադարձվեց հավատացյալներին միայն 1944 թվականի հուլիսին։ Հետպատերազմյան տարիներին եկեղեցին նորից նկարազարդվեց, նրան վերադարձվեց Սուրբ Երրորդության տաճարի պահպանված, փորագրված սրբապատկերները։
1961 թվականի օգոստոսի 25-ին Սվերդլովսկի մարզգործկոմի որոշմամբ եկեղեցու համայնքը հանվեց հաշվառումից և միացվեց Մայր տաճարի համայնքին։ Եկեղեցին փակվեց ներքին հարդարանքը սրբապատկերներն ու նկարները թալանվեցին, իսկ զոհասեղանը խեղաթյուրվեց։ 1965 թվականից եկեղեցու շենքում տեղակայվեց սգո ծառայության ծաղկի սրահը։
Եկեղեցու վերածնունդը սկսվեց 1990 թվականից, երբ Սվերդլովսկի և Կուրգանի արքեպիսկոպոս Մելխիսեդեկի կողմից օծվեց Բոլոր Սրբերի անունով վերականգնված եկեղեցու զոհասեղանը։
1997 թվականին եկեղեցուն կից ստեղծվեց գթության բաժին, որն իր գործունեությունը սկսեց եկեղեցու հարակից տարածքում գտնվող հարմարեցված ավտոտնակից։ Մինչև այժմ բաժինը աջակցություն և օժանդակություն է ցուցաբերում բոլոր կարիքավոր և անապահով ընտանիքների երեխաներին, դատապարտյալներին և մանկատներին[2]։
Այժմեականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականից սկսած զգալիորեն վերափոխվել է ոչ միայն եկեղեցին, այլև հարակից բակային տարածքը։ Կառուցվեց Միքայել Հրեշտակապետի անվամբ Մկրտության տաճար, զանգակատուն սուրբ նահատակներ Գուրիայի, Սամոնի և Ավիվի անվամբ, կազմակերպվեց հոգևոր կենտրոն գթության բաժնով, եկեղեցական ծխական դպրոց և գրադարան։
Եկեղեցում կան երկու բավականին պաշտելի կերպարներ, Անձեռակերտ Փրկչի և Աստվածամոր, որոնք կոչվում են «Ամոքիր իմ տխրությունը»։
2011 թվականի մարտի 16-ին լրացավ Բոլոր սրբերի ծխական մանկական կիրակնօրյա դպրոցի 20-ամյակը։ 2011 թվականի տվյալներով դպրոցում սովորել է հարյուր հիսուն երեխա սկսած յոթ տարեկանից, դասավանդել են 15 մանկավարժներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «История Храма». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Православная Газета. 12 лет исполнилось отделу милосердия Всехсвятского храма». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Православная Газета. 20 лет со дня образования отмечает детская воскресная школа екатеринбургского Всехсвятского прихода