Ամբրուազ Օյոնգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբրուազ Օյոնգո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կամերուն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1991(1991-06-22)[1][2][3][…] (32 տարեկան)
Ծննդավայր Ndikiniméki, Mbam-et-Inoubou, Centre, Կամերուն[1]
Հասակ 175 սմ
Քաշ 68 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կանադա Մոնրեալ Իմպակտ
Համար 2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2015 Կամերուն Կոտոն Սպորտ
2014   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ 18 (0)
2015-մ.հ. Կանադա Մոնրեալ Իմպակտ 57 (2)
Ազգային հավաքական
2010-2011 Կամերուն Կամերուն (մինչև 20) 8 (0)
2013-մ.հ. Կամերուն Կամերուն 29 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ամբրուազ Օյոնգո (ֆր.՝ Ambroise Oyongo Bitolo‎, հունիսի 22, 1991(1991-06-22)[1][2][3][…], Ndikiniméki, Mbam-et-Inoubou, Centre, Կամերուն[1]), կամերունցի ֆուտբոլիստ, կանադական «Մոնրեալ Իմպակտ» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյոնգոն սկսել է կարիերան «Կոնտոն Սպորտ» ակումբում։ Ակումբի կազմում նա երեք անգամ դարձել է Կամերունի չեմպիոն, նվաճել ազգային գավաթը և օգնել թիմին դուրս գալ Աֆրիկայի չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ[4]։ 2013 թվականի ամռանը ֆրանսիական «Լիլ» ակումբը հետաքրքրվել է պաշտպանով, սակայն տեղափոխությունը չի կայացել[5]։

2014 թվականի ամռանը Ամբրուազը տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզ»։ Հունիսի 28-ին կանադական «Տորոնտոյի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտը ՄԼՍ-ում[6]։ Առաջին իսկ մրցաշրջանում Օյոնգոն նվաճել է հիմնական պաշտպանի տեղը «կարմիր ցուլերի» թիմում։

2015 թվականին Ամբրուազը տեղափոխվեց կանադական «Մոնրեալ Իմպակտ»։ Մայիսի 24-ին «Դալասի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտը նոր թիմի կազմում[7]։ Հունիսի 25-ին «Տորոնտոյի» դեմ խաղում Օյոնգոն խփել է իր առաջին գոլը «Մոնրեալի» կազմում[8]։

Միջազգային կարիերե[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Կամերունի երիտասարդական հավաքականի կազմում Օյոնգոն Կոլումբիայում մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել Պորտուգալիայի[9], Ուրուգվայի[10], Մեքսիկայի[11] և Նոր Զելանդիայի[12] հավաքականների դեմ։

2013 թվականին Ամբրուազն իր նորամուտը նշեց Կամերունի հավաքական կազմում։ 2015 թվականի սկզբին նա ընդգրկվել է հայտացուցակում Աֆրիկայի Գավաթի խաղարկությանը մասնակցելու համար, որ անցկացվել է Հասարակածային Գվինեայում։ Խմբային փուլի՝ Մալիի հավաքականի դեմ մեկնարկային խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[13]։

2017 թվականին հավաքականի կազմում Աբրաուզը հաղթող է ճանաչվել Աֆրիկայի Գավաթի խաղարկությունում, որ անցկացվում էր Գաբոնում։ Մրցաշարում նա խաղացել Սենեգալի[14], Գանայի[15], Եգիպտոսի[16], Բուրկինա-Ֆացո[17], Գվինեա Բիսաուի ֆուտբոլի[18] և Գաբոնի[19] հավաքականների դեմ։

Գոլերը Կամերունի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամիս Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 20 հունվարի, 2015 Նոր մարզադաշտ, Մալաբո, Հասարակածային Գվինեա Մալի Մալի 1:1 1:1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2015
02. 5 հունվարի, 2017 Ահմադու Անիժո, Յաունդե, Կամերուն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 1:0 2:0 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Կամերուն «Կոտոն Սպորտ»

  • 1Չեմպիոն Կամերունի ֆուտբոլի առաջնություն - 2010
  • 1Չեմպիոն Կամերունի ֆուտբոլի առաջնություն - 2011
  • 1Չեմպիոն Կամերունի ֆուտբոլի առաջնություն - 2013
  • Կամերունի Գավաթակիր - 2011

Միջազգային Կամերուն Կամերուն

  • 1Չեմպիոն Աֆրիկայի ազգերի գավաթ - 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.mlssoccer.com/players/ambroise-oyongo
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Coton Sport book semifinal berth». westafricanfootall.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է September 2013-ին.
  5. «Ambroise Oyongo a Lille» (ֆրանսերեն). westafricanfootall.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին.
  6. «Нью-Йорк Ред Буллз VS. Торонто 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 28.
  7. «Монреаль Импакт VS. Даллас 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 24.
  8. «Торонто VS. Монреаль Импакт 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 25.
  9. «Португалия (до 20) VS. Камерун (до 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 3.
  10. «Уругвай (до 20) VS. Камерун (до 20) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 6.
  11. «Камерун (до 20) VS. Мексика (до 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 10.
  12. «Камерун (до 20) VS. Новая Зеландия (до 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 31.
  13. «Мали VS. Камерун 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 20.
  14. «Сенегал VS. Камерун 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 28.
  15. «Камерун VS. Гана 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 2.
  16. «Египет VS. Камерун 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 5.
  17. «Буркина-Фасо VS. Камерун 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 14.
  18. «Камерун VS. Гвинея-Биссау 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 18.
  19. «Камерун VS. Габон 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրուազ Օյոնգո» հոդվածին։