2008 թվականի դեկտեմբերի 10-ից Ամանդան ամուսնացած է երաժշտական պրոդյուսեր Քրիստ Հյուզի հետ։ Նրանք ունեն երկու դուստր՝ Ալեքսա Լուիզ Ֆլորենս Հյուզը (ծնված 20.01.2006 թվականին) և Հոլլի Ռոուզ Հյուզը (ծնված 23.01.2012 թվականին)։ 2010 թվականի մայիսին լինելով հղիության 4-րդ ամսում` Հոլդենը վիժում է։ 2011 թվականի փետրվարի 1-ին Հոլդենը վաղաժամ է ծննդաբերել` ժամանակից 2 ամիս շուտ, և նրա որդին՝ Թեո Հյուզը, ծնվել է մահացած։ 2012 թվականի հունվարին` իրենց երկրորդ աղջկա ծննդից հետո, Հոլին, Հոլդենը և նրանց նորածին դուստրը ծանր վիճակում էին։ Ծննդաբերության ժամանակ Հոլդենի մոտ մեծ արյունահոսություն սկսվեց (կորցրել է մոտ 1,5 լիտր արյուն), իսկ ծննդաբերությունից հետո արձանագրվել է 40 վայրկյան սրտի կանգ[4]։