Jump to content

Աղեղնավոր (կենդանակերպի նշան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղեղնավոր

Դիտարկումների տվյալներ
ՏեսակRashi? և Կենդանակերպի նշաններ
Знак Стрельца
Знак Стрельца
Աղեղնավորը «Ֆաստոլֆի ժամերի գրքից», այժմ Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանում, անհայտ հեղինակ, 1440-1450 թվականներ

Աղեղնավոր (լատին․՝ Sagittarius) — կենդանակերպի իններորդ նշան, ընկած խավարածրի 240°-ից 270°-ը, ըստ գարնանային գիշերահավասարի՝ փոփոխական նշան, որի տարերքն է կրակը։ Արևը Աղեղնավորի նշանում է գտնվում դեկտեմբերի 18-ից հունվարի 17-ը, իսկ արևմտյան աստղագիտության մեջ՝ նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 20-ը[1]։

Պատկերված է որպես կենտավրոս, որը պատրաստ է նետ արձակել, արտահայտում է կենդանու մարմնի և մարդու հոգու ներդաշնակությունը։ Աղեղնավորին բնորոշ է ակտիվությունն և վճռականությունը[1]։

Ինչպես կրակի տարերքի պատկանող կենդանակերպի բոլոր նշանները, Աղեղնավորն էլ արական, դրական (ժամացույցի սլաքի ուղղությամբ շարժում) և Արեգակի ակտիվ տուն է։ Նրա որակները չորս տարրականներից են։ Աղեղնավորը համարվում է «տաք» ու «չոր» նշան, իսկ նրա գույնը մանուշակագույնն է։ Նշանի հետ կապված առասպելները վերաբերում են Էնկիդուին (Գիլգամեշի էպոսից), կենտավրոս Քիրոնին և Օրիոնին։ Մարդու մարմնի սխեմատիկ բաժանման 12 մասի մեջ այն վերահսկում է կոնքերն ու շնչառական ուղիները։ [1]

Արևմտյան աստղագուշակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան աստղագիտության մեջ համարվում է, որ արևը Աղեղնավորի նշանում է գտնվում մոտավորապես նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 22-ը[2]։ Չպետք է շփոթել Աղեղնավորի համաստեղության հետ, որում արևը գտնվում է դեկտեմբերի 18-ից հունվարի 17-ը։

Աղեղնավորի նշանը «ղեկավարում» է Յուպիտերը[3]։

Գրաֆիկական խորհրդանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Աղեղնավորի նշանը պատկերված է եղել կենտավրոսի տեսքով՝ անձնավորելով կիսակենդանի կիսամարդուն։ Հետագայում արիական մշակույթը փոխել է խորհրդանիշը՝ դարձնելով այն սպիտակ ձի հեծած նետաձիգ։ Ներկայումս աստղագիտական ​​խորհրդանիշ են դարձել նետը և աղեղի մի մասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ларусс, 2011, էջ 658
  2. The Constellations of the Zodiac
  3. Аль-Бируни Наука о звездах. — начало XI века.

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Стрелец, знак зодиака». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Знаки астрономические // Советский энциклопедический словарь / Научно-редакционный совет: А. М. Прохоров (пред.). — М.: Советская энциклопедия, 1981. — С. 470. — 1600 с.
  • Zodiac // Малый Ларусс символов = Petit Larousse des symboles / Nanon Gardin, Robert Olorenshaw. — Larousse, 2011. — С. 655—659. — 680 с. — ISBN 978-2035969248