Ահասֆերուս (հին հունարեն՝ Ξέρξης, Xerxes; Xšayārša; հուն․՝ Ασουηρος, Asouēros, Septuagint; լատին․՝ Assuerus), միջնադարում ծագած ավանդությունների հերոս, որն իբր Գողգոթա բարձրացող Քրիստոսին թույլ չի տվել իր մոտ նստել հանգստանալ, և դրա համար աստված պատժել է նրան՝ հավիտյան քայլելու մինչև աշխարհի վերջը։
Ահասֆերուսի ավանդության հայկական առաջին տարբերակն արձանագրված է Մատթեոս Փարիզեցու հիշատակարանում, ուր վերարտադրված է 1228 թվականին Անգլիա այցելած մի հայ եպիսկոպոսի պատմածը։ Մեղքերի համար անմահության դատապարտվելու թեման տարածված է եղել միջնադարյան, ինչպես և 15-րդ դարի ռոմանտիկ-գրականության մեջ։ Հատկապես մեծ ժողովրդականություն է վայելել Սյուի «Թափառական հրեա» վեպը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 236)։