Ահաբեկչություն Վլադիկավկազում (2010)
Ահաբեկչություն Վլադիկավկազում | |
---|---|
Տեսակ | suicide car bombing? |
Տեղադրանք | Վլադիկավկազ |
Տարեթիվ | սեպտեմբերի 9, 2010 |
Զոհվածներ | 17 մարդ |
Վիրավորներ | 161 |
Ահաբեկչական գործողություն Վլադիկավկազում, տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերի 9-ի առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով 11։20-ին։
Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մոտ ռումբը գործի է դրել ծնունդով Նազրանից 24-ամյա մահապարտ ահաբեկիչ Մահոմեդ Լատիրովը, որը «Վոլգա-3102» մարդատար մեքենայով անցնել էր առևտրային հրապարակի մոտով։ Մինչև 40 կգ տարողությամբ պայթուցիկ սարքը տրոտիլային համարժեքով լցոնված էր հարվածող տարրերով`ամրանների և պտուտակների կտորների տեսքով[1]։ Պայթյունը գործի է դրել գազի բալոնը։ Ավելի ուշ առևտրային տարածքի մուտքի մոտ հայտնաբերվել է ևս մեկ պայթուցիկ սարք[2]։ Զոհվել է ընդամենը 18 մարդ, 14-ը տեղում, ևս 4-ը մահացել են հիվանդանոցում, տուժել է 202 մարդ[3]
2010 թվականի սեպտեմբերի 10-ին Հյուսիսային Օսիայի ղեկավար Թայմուրազ Մամսուրովի հրամանագրին համապատասխան հանրապետությունում սգո օր է հայտարարվել[4]։
Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205 հոդվածի (ահաբեկչական ակտ), ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2-րդ մասի (երկու և ավելի անձանց սպանություն) և ՌԴ ՔՕ 222 հոդվածի (զենքի ապօրինի շրջանառություն)[5]։ Գլխավոր դատախազ Յուրի Չայկան անձնական հսկողության տակ է վերցրել ահաբեկչության հետաքննությունը[6]։
2014 թվականի ապրիլի 9-ին Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանը ահաբեկչության կազմակերպիչ Իսա Հաշագուլգովին դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Վլադիկավկազում ահաբեկչության ևս 4 կազմակերպիչներ 14-24 տարվա ազատազրկման են դատապարտվել[7]։
Նախորդ ահաբեկչություններ Վլադիկավկազի շուկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականի նոյեմբերի 6՝ զոհվել է տասնմեկ մարդ, վիրավորվել՝ քառասուն մարդ։
- 2002 թվականի ապրիլի 28՝ զոհվել է ութ մարդ, ավելի քան քառասուն մարդ վիրավորվել է։
- 2002 թվականի հուլիսի 9՝ զոհվել է վեց, վիրավորվել՝ տասնութ մարդ։
- 1919 թվականի մարտի 19՝ զոհվել է հիսուներկու մարդ, մոտ 200-ը վիրավորվել են[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Мощный взрыв на рынке в центре Владикавказа: не менее 15 погибших, десятки раненых (ВИДЕО)». NEWSRu. 2010 թ․ սեպտեմբերի 9.
- ↑ «Теракт во Владикавказе». Интерфакс. 2010 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ «Число пострадавших при теракте во Владикавказе составило 202 человека». РИА Новости. 2010 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Указ главы республики Северная Осетия о дне траура
- ↑ «Для организации расследования и координации работы правоохранительных органов в расследовании уголовного дела, возбужденного по факту взрыва, во Владикавказ вылетел Председатель Следственного комитета». СКП РФ. 2010 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 «Теракт во Владикавказе: 15 убитых, 80 раненых». Грани.ру. 2010 թ․ սեպտեմբերի 9.
- ↑ ИТАР-ТАСС: Происшествия — Организаторы теракта во Владикавказе получили от 14 лет до пожизненного заключения