Ահաբեկչություն Վլադիկավկազում (2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություն Վլադիկավկազում
Տեսակsuicide car bombing?
ՏեղադրանքՎլադիկավկազ
Տարեթիվսեպտեմբերի 9, 2010
Զոհվածներ17 մարդ
Վիրավորներ161

Ահաբեկչական գործողություն Վլադիկավկազում, տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերի 9-ի առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով 11։20-ին։

Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մոտ ռումբը գործի է դրել ծնունդով Նազրանից 24-ամյա մահապարտ ահաբեկիչ Մահոմեդ Լատիրովը, որը «Վոլգա-3102» մարդատար մեքենայով անցնել էր առևտրային հրապարակի մոտով։ Մինչև 40 կգ տարողությամբ պայթուցիկ սարքը տրոտիլային համարժեքով լցոնված էր հարվածող տարրերով`ամրանների և պտուտակների կտորների տեսքով[1]։ Պայթյունը գործի է դրել գազի բալոնը։ Ավելի ուշ առևտրային տարածքի մուտքի մոտ հայտնաբերվել է ևս մեկ պայթուցիկ սարք[2]։ Զոհվել է ընդամենը 18 մարդ, 14-ը տեղում, ևս 4-ը մահացել են հիվանդանոցում, տուժել է 202 մարդ[3]

2010 թվականի սեպտեմբերի 10-ին Հյուսիսային Օսիայի ղեկավար Թայմուրազ Մամսուրովի հրամանագրին համապատասխան հանրապետությունում սգո օր է հայտարարվել[4]։

Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205 հոդվածի (ահաբեկչական ակտ), ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2-րդ մասի (երկու և ավելի անձանց սպանություն) և ՌԴ ՔՕ 222 հոդվածի (զենքի ապօրինի շրջանառություն)[5]։ Գլխավոր դատախազ Յուրի Չայկան անձնական հսկողության տակ է վերցրել ահաբեկչության հետաքննությունը[6]։

2014 թվականի ապրիլի 9-ին Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանը ահաբեկչության կազմակերպիչ Իսա Հաշագուլգովին դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Վլադիկավկազում ահաբեկչության ևս 4 կազմակերպիչներ 14-24 տարվա ազատազրկման են դատապարտվել[7]։

Նախորդ ահաբեկչություններ Վլադիկավկազի շուկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականի նոյեմբերի 6՝ զոհվել է տասնմեկ մարդ, վիրավորվել՝ քառասուն մարդ։
  • 2002 թվականի ապրիլի 28՝ զոհվել է ութ մարդ, ավելի քան քառասուն մարդ վիրավորվել է։
  • 2002 թվականի հուլիսի 9՝ զոհվել է վեց, վիրավորվել՝ տասնութ մարդ։
  • 1919 թվականի մարտի 19՝ զոհվել է հիսուներկու մարդ, մոտ 200-ը վիրավորվել են[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мощный взрыв на рынке в центре Владикавказа: не менее 15 погибших, десятки раненых (ВИДЕО)». NEWSRu. 2010 թ․ սեպտեմբերի 9.
  2. «Теракт во Владикавказе». Интерфакс. 2010 թ․ սեպտեմբերի 10.
  3. «Число пострадавших при теракте во Владикавказе составило 202 человека». РИА Новости. 2010 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Указ главы республики Северная Осетия о дне траура
  5. «Для организации расследования и координации работы правоохранительных органов в расследовании уголовного дела, возбужденного по факту взрыва, во Владикавказ вылетел Председатель Следственного комитета». СКП РФ. 2010 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 «Теракт во Владикавказе: 15 убитых, 80 раненых». Грани.ру. 2010 թ․ սեպտեմբերի 9.
  7. ИТАР-ТАСС: Происшествия — Организаторы теракта во Владикавказе получили от 14 лет до пожизненного заключения