Ակնադիտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակնադիտում, օֆթալմոսկոպիա (հունարեն՝ όφθαλμός - աչք + σχοπεω - դիտում եմ), ակնահատակի ստուգման մեթոդ։ Կատարվում է ակնադիտակի (օֆթալմոսկոպ) օգնությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնադիտում վարկածը առաջարկել է Հերման Հելմհոլցը 1851 թվականին։ Ակնադիտակը հարթ կամ գոգավոր հայելի է, կենտրոնում՝ անցք։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնադիտումը լինում է.

  • հետադարձ
  • ուղիդ։

Հետադարձ ակնադիտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետադարձ ակնադիտման ժամանակ հետազոտվողի կողքին տեղավորվում է լույսի աղբյուր։ 40-45 սմ հեռավորությունից բժշկի աչքի առջև դրված ակնադիտակից անդրադարձող ճառագայթները, ընկնելով հիվանդի բբի վրա, լուսավորում են ակնահատակը, որը տեսնելու համար քննվողի աչքի առջև պետք է պահել խոշորացույց (13,0-20,0 դ հավաքող ապակիԱչքի խոռոչից անդրադարձած ճառագայթները խոշորացույցով անցնելիս բեկվում են և հավաքվում ֆոկուսային կետում, որտեղ ստացվում է ակնահատակի իսկական, խոշորացած և շրջված պատկերը։

Ուղիղ ակնադիտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ ակնադիտումը կատարվում է 3—5 սմ հեռավորությունից, առանց խոշորացույցի։ Ակնահատակի պատկերը երևում է խոշորացած (15-16 անգամ), ուղիղ դիրքով։

Ակնադիտումը կատարվում է նաև ավելի բարդ սարքերով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնադիտում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 227