Jump to content

Ախելոս (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախելոս
Բնութագիր
Երկարություն217
Ավազանի մակերես6329 կմ²
ԱվազանՀոնիական ծով[1]
Գետաբերանի տեղակայումՀոնիական ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերAgrafiotis?, Megdovas?, Granitsiotis? և Dimikos?
Ջրի մարմիններKremasta lake?, Kastraki lake? և Stratos lake?
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵրկրամասԷպիրուս, Thessaly Region? և Արևմտյան Հունաստան

Ախելոս (հուն․՝ Αχελώος), գետ, որը հոսում է Հունաստանի արևմուտքում։ Ըստ ջրային ավազանի մեծության, Ախելոսը Հունաստանի երկրորդ խոշորագույն գետն է։

Գետի երկարությունը կազմում է 217 կմ, իսկ ընդհանուր ջրային ավազանը կազմում է մոտ 6329 կմ²։

Ախելոս գետը սկիզբ է առնում Տրիկալա նոմոսի տարածքից՝ Պինդի լեռներից և հոսում մինչև Լակմոսի նոմսը՝ հասնելով մինչև 2000 մետր բարձրություններ։

Ավելի բարձր շրջաններում հոսում է Ախելոնի առաջին վտակը, որը ստացել է «սպիտակ գետ» անվանումը։ Գետը հոսում է նաև Արտա (Էպիրուսի պերիֆերիա), Էտոլիա և Ակարանիա (Արևմտյան Հունաստան) նոմոսներով, ինչպես նաև հասնում մինչև Տրիկալա, Թեսալիա և Էվրիտանիա (Կենտրոնական Հունաստան

Միջին հատվածներում հոսում է Ախելոսի կենտրոնական վտակները՝ Ագրաֆիոտիսը և Մեգդոֆան։

Գետը թափվում է Հոնիական ծով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. TH. Fourniotis, Nikolaos (April 2012). «A Proposal for Impact Evaluation of the Diversion of the Acheloos River, on the Acheloos Estuary in Western Greece» (PDF). International Journal of Engineering Science and Technology. University of Patras, Rio Campus. 4 (4): 1793–1802. ISSN 0975-5462. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախելոս (գետ)» հոդվածին։