Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոց
Տեսակ | արդյունահանող արգելոց |
---|---|
Կազմված է | Ամազոնի խոնավ անտառներ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Ակրի |
Հիմնվել է | 1990 |
Մակերես | 537 723 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոց (պորտ.՝ Reserva Extrativista do Alto Juruá), արդյունահանող արգելոց Ակրի նահանգում, Բրազիլիա։ Արգելոցը գտնվում է Ամազոն խոնավ անտառում։ 2011 թվականի դրությամբ այն ունեցել է մոտ 5000 բնակիչ։ Նպատակն է աջակցել ավանդական զբաղմունքներին, ներառյալ՝ կաուչուկի և այլ անտառային ռեսուրսների արդյունահանումը, գյուղատնտեսությունը, որսորդությունն ու ձկնորսությունը՝ միևնույն ժամանակ պահպանելով շրջակա միջավայրը։
Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոցն ունի 537946.47 հա տարածք[1]։ Այն հիմնականում ընդգրկում է Ակրի նահանգի Մարեշալ Տաումատուրգո մունիցիպալիտետը[2]։ Փոքր հատվածները տեղակայված են Ժորդան, Պորտու Վալտեր և Տարաուակա համայնքների շրջակայքում, ինչպես նաև Ակրիում[2][3]։
Արգելոցը սահմանակից է Պերուի հարավի միջազգային սահմանին։ Հյուսիսարևմտյան կողմից այն սահմանակից է Սերրա դու Դիվիզոր ազգային պարկին, իսկ հյուսիսարևելյան կողմից՝ Ռիոզինյու դա Լիբերդադե ու Ալտո Տարաուակա արդյունահանող արգելոցներին։ Արգելոցը արևմուտքից նաև միացած է Արարա դու Ռիո Ամոնիա և Կամպա դու Ռիո Ամոնեա բնիկ տարածքներին, իսկ արևելքից՝ Ջամինավա/Արարա դու Ռիո Բաժե, Կաշինավա դու Բայշու Ժորդան, Կաշինավա դու Ռիո Ժորդան և Կաշինավա դու Ռիո Բրեու հարակից տարածքներին։ Արգելոցը կներառվի հետագայում կազմավորվող Արևմտյան Ամազոն էկոլոգիական միջանցքում[4]։
Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղանքը լեռնային է՝ 3%-ից մինչև 20%-ը լանջերով[3]։ Ժուրուա գետը հյուսիսից հոսում է Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոցի արևմտյան մասի միջով։ Տեժու գետը հոսում է արգելոցի տարածքով՝ արևելքից միանալով Ժուրուա գետին՝ Մարեշալ Տաումատուրգո բնակատեղիում, որը գտնվում է արգելոցի սահմաններից դուրս՝ Ժուրուայի ձախ ափին։ Արգելոցը ցամաքեցվել է այս երկու գետերը սնուցող հոսանքների ցանցի պատճառով[3]։
Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոցը գտնվում է Ամազոն բիոմում[1]։ Դեկտեմբեր-փետրվար ամիսներն ամենախոնավ ժամանակահատվածն են, իսկ հունիս-օգոստոս ամիսները՝ ամենաչոր և ամենազով։ Տարեկան տեղումների քանակը 3000 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 25-ից մինչև 35 °C, միջինը՝ 30 °C է։ Ծովի մակարդակից գտնվում 250-300 մետր բարձրության վրա[3]։
Բուսականությունը մեծ մասամբ հարթավայրային անտառ է և կամպինա[3]։ Կա չոր, հողային արևադարձային անտառ՝ խիտ կամ բաց ծածկույթով, ինչպես նաև պարբերաբար հեղեղվող ողողատային անտառ։ Անտառն ունի արմավենու և խաղողազգիների շատ տեսակներ։ Գրանցվել են կաթնասունների 130 տեսակներ, այդ թվում՝ 16 պրիմատների տեսակներ, յագուար, պումա, մեծ ջրասամույր, գետակինճ, եղջերու և լամանտիններ։ Սողուններից է կոկորդիլոսը։ Կա երկկենցաղների 84 և ձկների 115 տեսակ։ Հայտնաբերվել են թռչունների 527 տեսակներ, ինչպիսին են՝ թութակը, ճայը ու զրահապատ արծիվը։ Պաշտպանված տեսակներից է Paititia neglecta թիթեռը[1]։
Մարդկային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաուչուկի արդյունահանումը սկսվել է մոտավորապես 1890 թվականին։ 1980-ական թվականներին դրա պահանջարկի անկումից հետո գյուղատնտեսությունը դարձել է ավելի կարևոր։ Արգելոցի հիմնական տնտեսական գործունեությունը կաուչուկի արտադրությունն է, սակայն բնակիչները զբաղվում են նաև որսորդությամբ, ձկնորսությամբ և անտառային ռեսուրսների արդյունահանմամբ, ինչպես նաև մակույկի կառուցմամբ ու մանիհոտ ալյուրի արտադրությամբ։ Համայնքներում կան 3-ից մինչև 100 տուն։ 2011 թվականի դրությամբ հաշվառվել է մոտ 5000 բնակիչ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալտո Ժուրուա արդյունահանող արգելոցը Բրազիլիայում օրինական ճանաչված առաջին արդյունահանող արգելոցն է, և նրա անվան ծագումնաբանությունը կապված է Ժուրուա հովտում բանվորական շարժման հետ[2]։ Արգելոցը ստեղծվել է 1990 թվականի հունվարի 23-ի 98.863 նախագահական հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Հիմնական նպատակներն են ավանդական բնակչության կենսապահովման ու մշակույթի պահպանումը և բնական ռեսուրսների կայուն օգտագործումը[3]։ 2003 թվականի նոյեմբերի 13-ին INCRA-ն արգելոցը ճանաչեց որպես ագրոարդյունահանման ծրագիր 567 ընտանիքի համար։
Արգելոցի ստեղծումից և օգտագործման պլանի սահմանվելուց հետո եղել է մոտիվացիայի կորուստ[3]։ 2010 թվականի հուլիսի 13-ին ստեղծվել է վարկային կոմիտեն։ Խորհրդակցական խորհուրդը ստեղծվել է 2011 թվականի հուլիսի 21-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Alto Juruá – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 A Reserva Extrativista – Vozes da Floresta
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Unidade de Conservação ... MMA
- ↑ Ayres et al. 2005