Jump to content

Ալպիական տաքսանման որսաշուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալպիական տաքսանման որսաշուն
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհԱվստրիա
Առանձնահատկություններ
Զանգված15-18 կգ
Հասակ33-41 սմ
ԳույնՄուգ կարմիր, երբեմն սև մազերով
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ալպիական տաքսանման որսաշուն, շների փոքր ցեղատեսակ է, որը ունի Ավստրիական ծագում։ Ալպիական տաքսանման որսաշունը մեծանում է սովորելով հետևել վիրավոր եղնիկների, աղվեսների, վարազների և նապաստակների։ Նրանք նաև շատ արդյունավետ են, որովհետև կարող են հետևել հետքերին նույնիսկ եթե արդեն սառն են։ Ալպիական տաքսանման որսաշները շատ ամրակազմ և ուժեղ են և ասվում է, որ նրանց ծագման երկիրը Ավստրիան է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փոքր շները ունեն կարճ ոտքեր և երկար մարմին։ Նրանց բուրդը խիտ և կարճ է, բայց սահուն, բացի պոչից և վզից։ Կլոր աչքերը ունեն վառ արտահայտություն։ Լինելով ամրակազմ և ուժեղ, Ալպիական տաքսանման որսաշները շատ առողջ են և ունեն մեծ ոսկրային կառուցվածք։

Մրցույթներում նախընտրված գույները մուգ կարմիրն է նրանց մեջ լինելով կամ չլինելով բարակ սև մազի թելիկներ։ Նաև շներին թուլատրվում է մրցույթին մասնակցել, եթե լինեն սև և ունենան կարմիր-շագանակագույն գծանշումներ նրանց գլխի, կրծքավանդակի, ոտքերին և պոչերին։ Ըստ Ամերիկյան հազվադեպ ցեղատեսակների ասոցիացիային, նրանք նաև պետք է ունենան սպիտակ աստղ կրծքավանդակի վրա։ Շներին իդեալական բարձրությունը 37-38 սմ է։ Այս շների մրցույթի ժամանակ նախընտրվում են ուժեղ ոտքերով, սև եղունգներով, ամուր ոտքերի մատներով և ուժեղ արանձգական մաշկով և օրորվելով քայլող շներ։ Նաև նրանց բուրդը պետք է լինի շատ խիտ[1]։

Ալպիական տաքսանման որսաշունը կշռում է 15-18 կգ և կանգնած ժամանակ բարձրությունը լինում է 34-42 սմ։

Բնավորությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունավետ է և կարողանում է հետևել վիրավոր եղնիկներին և կարողանում է աշխատել նույնսիկ ամենադաժան վայրերում և բարձր բարձրությունների վրա։ Նա շատ լավ ուղեկից է և որովհետև հիմնականում որսորդ է, ապա հիմնականում պահվում է որսորդների մոտ։ Նա ունի անվախ, բարեկամական և խելացի բնավորություն։ Ալպիական տաքսանման որսաշների մեծամասնությունը շատ լավ է երեխաների, շների և այլ ընտանի կենդանիների հետ։

Ալպիական տաքսանման որսաշունը ի հայտ են եկել 19-րդ դարի կեսերից։ 1880-ական թվականներին Ալպիական տաքսանման որսաշուն որսի է գնացել Թուրքիա և Եգիպտոս Հաբսբուրգի Ռուդոլֆ իշխանի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.